Մոնիտորինգ

  • Մանվել Գրիգորյանը փոխում է կառավարության օրակարգը

    Մանվել Գրիգորյանը փոխում է կառավարության օրակարգը

    Գլխավոր դատախազի դիմումի հիման վրա կառավարությունը հունիսի 19-ի արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հարցը: Որոշ ՀՀԿ-ականներ շտապեցին հայտարարել, որ իրենք այդ միջնորդությանը կողմ են քվեարկելու: Հիշենք, որ ճիշտ այդպես շուտափույթ կերպով, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, թե ինքը երբեք էլ Սերժ Սարգսյանի թիմից չի եղել: 

    Ավելի ուշ պարզ դարձավ, որ միջնորդության քննարկմանը Մանվել Գրիգորյանը չի մասնակցի: Ձերբակալված պատգամավորը նամակ է ուղղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որում նշել է, որ չի ցանկանում խոչընդոտել նախաքննությանը և կոչ է անում իր գործընկերներին՝ համաձայնություն տալ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն՝ առանց իր ներկայության։  Մանրամասն
  • Հավաքների ազատության սահմանափակո՞ւմ, թե՞ համապատասխանեցում Սահմանադրությանը

    Հավաքների ազատության սահմանափակո՞ւմ, թե՞ համապատասխանեցում Սահմանադրությանը

    Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ին առաջին ընթերցմամբ, ձայների 68 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեցին կոալիցիոն Հանրապետականն ու Դաշնակցությունը, նաև՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: «Ծառուկյան» դաշինքը նախագծին դեմ քվեարկեց: Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ փոփոխության նպատակը օրենքը 2015թ. դեկտեմբերին ընդունված Սահմանադրությանը, ավելի կոնկրետ՝ Սահմանադրության 44-րդ հոդվածին համապատասխանեցնելն է: Մանրամասն
  • Մենք բալանսավորում ենք իշխանությանը. Էդմոն Մարուքյան

    Մենք բալանսավորում ենք իշխանությանը. Էդմոն Մարուքյան

    -ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանը սկսել է իր աշխատանքը։ Դուք նախորդ գումարման խորհրդարանում ևս եղել եք, և խնդրում եմ համեմատեք՝ ինչպե՞ս են սկսել, ինչպե՞ս եք գնահատում։

    -Ես կարծում եմ՝ դեռ վաղ է համեմատություններ անել աշխատանքի գնահատման կոնտեքստում, որովհետև նոր Սահմանադրություն է, նոր Կանոնակարգ, ընտելանալու նոր մեխանիզմներ կան, որոնք միայն կյանքի կոչվելու արդյունքում կարող ենք հասկանալ՝ արդյունավե՞տ են, թե՞ թղթի վրա գրել ենք, բայց կյանքի չենք կարողանում կոչել։ Իսկ քաղաքական իմաստով այս խորհրդարանը որոշակի առումով բալանսավորված է, որովհետև կա «Ելք» խմբակցություն, որն արտաքին և ներքին խնդիրների վերաբերյալ ունի այլընտրանքային տեսլական, ինչը նախկինում գոյություն չուներ։ Նախկինում գոյություն ունեին ընդդիմադիր խմբակցություններ, որոնք արտաքին քաղաքական կոնտեքստում համամիտ էին իշխանության հետ։ Մենք բազմիցս նշել ենք, որ եթե քաղաքացիներն իրենց ձայներով մեզ չդարձնեն իշխանություն, ապա որպես ընդդիմադիր խմբակցություն բալանս կբերենք քաղաքական համակարգ։ Մեր ամբողջ գործունեությունը այս պահին միտված է դրան։ Մանրամասն