
Մոնիտորինգ
-
2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Բայց ընտրություններին մասնակցող կուսակցությունների թիվն իրականում ավելի մեծ է. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 18 կուսակցություններ: Մանրամասն
-
Ես արտերկրից 2 աշխատանքային առաջարկ ունեմ, բայց չեմ գնալու. Ա. Աշոտյան
-Ի՞նչ է անելու ՀՀԿ-ն, եթե չհայտնվի ԱԺ-ում։
-Մենք այս ընտրություններին չենք գնում, որովհետև աշխատանքի տեղավորման խնդիր ունենք։ Ես արդեն արտերկրից ունեմ աշխատանքային երկու առաջարկ՝ շատ ավելի բարձր աշխատավարձով, բայց չեմ գնալու երկրից։
-Ինչպես Գևորգ Կոստանյա՞նը։
-Ինձ որևէ մեկի հետ պետք չէ համեմատել: Ես և իմ կուսակցությունը առաքելություն ունենք։
Մանրամասն -
Հայր ու որդի, փեսա-աներձագ, եղբայր ու հորեղբայր՝ ցուցակներում
Նոյեմբերի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների և 2 դաշինքների համապետական և ընտրատարածքային ընտրական ցուցակները: Պատգամավորության թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ 183 անուն, ամենափոքր ցուցակը «Քաղաքացու որոշում» կուսակցությանն է՝ 81: ՀՀԿ-ի ցուցակը պայմանական կարելի է անվանել նախկինների, «Իմ քայլին»-ը՝ նորերի ցուցակ: Ամենաշատ կանայք «Ազգային առաջընթաց կուսակցության» ցուցակում են, ամենաշատ լրագրողները՝ «Իմ քայլ»-ի ցուցակում: Մանրամասն -
Առնվազն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պետք է լինեն ԱԺ-ում. Է. Շարմազանով
- ՀՀԿ ակունքներում կանգնած բազմաթիվ գործիչներ ձեր ցուցակում չկան, այնպիսի տպավորությունն է, որ նրանք չեն ցանկացել ընդգրկվել:
- Նրանք բոլորը մեզ հետ են: Օրինակ Սամվել Նիկոյանը ցուցակում չկա, բայց, նա ամբողջ թափով աշխատելու է: Գալուստ Սահակյանը չկա, բայց նրա որդին՝ Արման Սահակյանը կա: Պարտադիր չէ, որ պատգամավոր դառնան, նրանք կուսակցությունում են և բոլորի նման պայքարելու են մեր կուսակցության գաղափարախոսության համար:
Մանրամասն -
Արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 ուժ
Նոյեմբերի 14-ին 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք, գրանցման հայտեր են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Իշխանության ցուցակը. Առաջինը ԿԸՀ է բերվել ընտրությունների ֆավորիտ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը՝ վերջապես տալով պատասխանը հարցի, թե կլինե՞ն, արդյոք այս ցուցակում ՀՀԿ-ի «ձայն բերող» դեմքերը՝ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը: Նրանց անունները ցուցակում չկան: Այս ցուցակում ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած միայն երկու անուն կա. Շիրակ Թորոսյան ու Ֆելիքս Ցոլակյան: Ցուցակում նախկին ՀՀԿ-ական է նաև հայտնի ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանի որդի Առաքել Միրզոյանը:
Մանրամասն