Մոնիտորինգ

  • Վերջ տվեք անուն-ազգանուններով այդ քննարկումներին. Էդուարդ Շարմազանով

    Վերջ տվեք անուն-ազգանուններով այդ քննարկումներին. Էդուարդ Շարմազանով

    - Պարոն Շարմազանով, ԱԺ կանոնակարգ օրենքի այն փոփոխությունը, որով կրճատվել է հարց տալու, արձագանքելու, նաև ելույթ ունենալու տևողությունը, պատգամավորներին իրենց հարցն ու ասելիքը ձևակերպելու բավարար հնարավորություն չի տալիս: Համաձայն չե՞ք նրանց դժգոհությունների հետ, որ իշխանությունները միտումնավոր են նման սեղմ ժամկետ սահմանել:

    - Ոչ, քանի որ այդ օրենքի փոփոխության իմաստը եղել է ոչ միայն կանոնների հստակեցումը, այլև հանձնաժողովների աշխատանքների ծավալների մեծացումը, որտեղ ժամկետների սահմանափակում չկա: Այսինքն եթե նախկինում հանձնաժողովների նիստերում տրվում էր օրինագծի նախնական գնահատականը, հիմա գործնականում տեղի է ուենում առաջին ընթերցումը: Հատկապես որ կանոնակարգ օրենքի պահանջն է, որ հանձնաժողովի նիստերը առցանց հեռարձակվեն, այսինքն, դրանք ԱԺ մինի-լիագումար նիստեր են: Մանրամասն
  • Ռազբորկայի մասնակիցները ՀՀԿ-ի հենարանն են. պատգամավորները քրեական միջադեպի մասին

    Ռազբորկայի մասնակիցները ՀՀԿ-ի հենարանն են. պատգամավորները քրեական միջադեպի մասին

    Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին ճեպազրույցներում քաղաքական թեմաները հետին պլան էին մղված. հարցը, որին ճեպազրույցներին մասնակից բոլոր խմբակցությունները անդրադարձան, սեպտեմբերի 14-ին Թուֆենկյան հյուրանոցի մոտ, տեղի ունեցած սպանությունն էր: Հիշեցնենք՝ ըստ քննչական կոմիտեի՝ սպանվածը Գագիկ Մոսինյանն է, իսկ Վահագն Աբգարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մամուլի տեղեկություններով՝ 3 անձինք փորձել են սպանել Վահագն Աբգարյանին, որը քրեական հեղինակություն է համարվում, և նրա անունը կապվում է Ալավերդիում աղմկահարույց մի շարք դեպքերի հետ: Սպանությունը տեղի էր ունեցել կեսօրից անց, Վերնիսաժի մոտակայքում, որտեղ այդ ժամերին մարդաշատ է: Մանրամասն
  • ԱԺ 6-րդ գումարման դերակատարները. ով ինչ ծրագրով է եկել խորհրդարան

    ԱԺ 6-րդ գումարման դերակատարները. ով ինչ ծրագրով է եկել խորհրդարան

    6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության 5 տարիների ընթացքում խորհրդարանական 4 քաղաքական ուժերի օրենսդրական գործունեությունը բխելու է նրանց նախընտրական ծրագրերից: Թե 4 ուժերից որը որքանով և ինչպես կկարողանա իրականացնել իր ծրագիրը, պարզ կդառնա առաջիկայում: Առաջիկայում էլ կփորձենք դիտարկել ՀՀԿ-ի, ԾԴ-ի, ԵԴ-ի և ՀՅԴ-ի ծրագրերի, գործունեության և քվեարկությունների համապատասխանությունը: Մինչ դա՝ տեսնենք, թե որ քաղաքական ուժը ինչ ծրագիր է ներկայացրել, որոնք են այդ ծրագրերի թույլ և ուժեղ, իրատեսական և չափազանցված կողմերը: Մանրամասն
  • 6-րդ գումարում. ով ով է նոր խորհրդարանում

    6-րդ գումարում. ով ով է նոր խորհրդարանում

    Նոր՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4 խմբակցություններում պատգամավորական գործունեությամբ կզբաղվեն 10 տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ՝ ՀՀԿ-ից մինչ ՀՀՇ: Խորհրդարանի միակ ՀՀՇ-ականը, եթե մանդատից չհրաժարվի, Արարատ Զուրաբյանն է: Նախկինում նա Կենտրոնի թաղապետն էր: 6-րդ գումարման խորհրդարանում կլինեն նաև մեկ նախկին քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանը, երկու նախկին մարզպետ՝ Սերգեյ Բագրատյանն ու Ռոմիկ Մանուկյանը: 


    Մանրամասն