Մոնիտորինգ

  • Խորհրդրանական պետության վարչապետը ինքնըստինքյան սուպեր է. Վ. Բաղդասարյան

    Խորհրդրանական պետության վարչապետը ինքնըստինքյան սուպեր է. Վ. Բաղդասարյան

    -Պարոն Բաղդասարյան, «Ելք»-ը նախաձեռնեց ԱԺ արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով, և «Ծառուկյան» խմբակցությունը միացավ նրանց։ Ո՞րն է ՀՀԿ-ի դիրքորոշումը:

    -Արտահերթ նիստ նախաձեռնողները մոտեցել են ինձ, պայմանավորվել ենք, որ փոփոխությունների նախագիծը կուղարկեն։ Դա ստանալուց հետո խմբակցության նիստում կքննարկենք և որոշում կկայացնենք։

    Մանրամասն
  • Սահմանադրությամբ և օրենքներով վարչապետին մեծ լիազորություններ են տրված

    Սահմանադրությամբ և օրենքներով վարչապետին մեծ լիազորություններ են տրված

    Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հետ

    - Պարոն Մախմուդյան, «Անվտանգության խորհրդի գործունեության ու կազմավորման մասին» օրենքի նախագծի համաձայն Աժ, ՍԴ նախագահները և գլխավոր դատախազն այլևս Անվտանգության խորհրդում ընդգրկված չեն լինելու: Չե՞ք կիսում մտահոգությունը, որ խորհրդարանական կառավարմամբ երկրում գոնե ԱԺ նախագահը չպետք է դուրս մնար այդ կառույցից:

    -Երբ դիտարկում ենք այդ օրենքի կարգավորման առարկան ու նպատակը, պարզ է դառնում, որ ԱԽ կազմում ընդգրկված սուբյեկտներն այնտեղ լինելու են բացառապես իրենց գործառույթների բերումով: Այդ մարմինն ավելի շատ պաշտպանական քաղաքականության ոլորտում գործառույթներ իրականացնող Ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ սուբյեկտների միավորում է: Մանրամասն
  • Խոսրով Հարությունյանը պնդում է՝ գնաճը նաև բարիք է

    Խոսրով Հարությունյանը պնդում է՝ գնաճը նաև բարիք է

    -Ի՞նչ պարզեցիք լսումների արդյունքում։

    -Կոնկրետ օրինակով խոսենք. վերլուծենք կարագի շուկան: Կարագի գների վրա ազդում են երրորդ երկրից ներմուծման ծավալը, սեփական արտադրությունը և ներմուծումը ԵԱՏՄ-ից։ Մեզ հարկավոր էր հասկանալ՝ ո՚՞ր գործոնն էր այս պրոցեսում ավելի ազդեցիկ։ Մենք սեփական արտադրությամբ ապահովում ենք ներքին պահանջարկի ընդամենը 5%-ը, ԵԱՏՄ-ից ներմուծումների ծավալը տատանվում է 20-25%-ի շրջանակում, և հիմնականում ներքին սպառման պահանջարկը բավարարվում է 3-րդ երկրներից ներմուծումով։ Լուծումը մեկն է՝ սեփական արտադրությունը զարգացնելը, որպեսզի եթե վաղը մենք ունենանք նման իրավիճակ, տնտեսությունը ունակ լինի դիմագրավել ճնշումներին։ Հետևաբար, եզրակացնում ենք, որ պետք է ընդլայնել ԵԱՏՄ-ի հետ կապերը ներմուծման համար և հզորացնել ներքին արտադրանքը։  Մանրամասն
  • Ընդդիմությունը լքեց  նիստերի դահլիճը, մեծամասնությունը բարի ճանապարհ մաղթեց

    Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը, մեծամասնությունը բարի ճանապարհ մաղթեց

    Նախօրեին քննարկված հարցերի քվեարկությունը դեկտեմբերի 20-ի նիստին խորհրդարանի աշխատանքը վերածեց իսկական  խառնաշփոթի: Կրքերը թեժացան հատկապես դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քվեարկության ժամանակ:

    Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենքի նախագծերից մեկը՝ Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որի ընդունման համար անհրաժեշտ է  պատգամավորների 3/5-ի «կողմ» քվեարկությունը:

    Մանրամասն
  • Մինչև ապրիլի 9-ը խորհրդարանը կընտրի ՀՀ նախագահ. «Ելք» խմբակցության թեկնածուն հայտնի է

    Մինչև ապրիլի 9-ը խորհրդարանը կընտրի ՀՀ նախագահ. «Ելք» խմբակցության թեկնածուն հայտնի է

    Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը դեկտեմբերի 12-ի նիստում որոշել է Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Նա, հիշեցնենք, մինչև պատգամավոր ընտրվելը իրավապաշտպան էր:

    «Պատիվ ունեմ տեղեկացնել, որ «Ելք» խմբակցության նիստում որոշվեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ «Ելք»-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար», - իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ «Ելք»խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասն