Մոնիտորինգ

  • Փաշինյանը՝ վարչապետի միակ թեկնածու

    Փաշինյանը՝ վարչապետի միակ թեկնածու

    Մայիսի 1-ի ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի, իսկ որևէ թեկնածուի վերաբերյալ իր որոշումը խմբակցությունը կկայացնի բոլոր թեկնածուների ծրագրերը քննարկելուց հետո: Այս որոշումը կայացվել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ՀՀԿ նիստում: 

    Լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ որոշումը ՀՀԿ-ն ընդունել է առճակատումից խուսափելու համար՝ պետության, հայրենիքի շահը, Հայաստանի և Արցախի ավտանգությունը, երկրի ներքին կայունությունը առաջնային համարելով: ՀՀԿ-ն առաջնորդվել է «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» սկզբունքով: Մանրամասն
  • Անհնազանդության գործողություններ Երևանում

    Անհնազանդության գործողություններ Երևանում

    Նախաձեռնողը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է

    Ապրիլի 13-ին քայլարշավով Երևան հասած Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած առաջին հանրահավաքը Ազատության հրապարակում էր: Այսպես մեկնարկեց նրա հայտարարած «14+4» շարժման երկրորդ փուլը՝ հանրահավաքների 4 օր՝ Երևանում: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը կանխելու նպատակով Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի մարզերով քայլարշավ էր սկսել՝ բնակիչներին հորդորելով անել իրենց քայլը: Քայլարշավը կոչվում էր «Իմ քայլը»: Մանրամասն
  • Տաճատ Վարդապետյանի հույսը Նիկոլ Փաշինյանի ողջախոհությունն է

    Տաճատ Վարդապետյանի հույսը Նիկոլ Փաշինյանի ողջախոհությունն է

    -Նիկոլ Փաշինյանը  դուրս է եկել քայլերթի ու հայտարարել է, թե եթե շատ մարդ հավաքվի Ազատության հրապարակում, կշարժվեն դեպի Ազգային ժողով։ Կարծո՞ ւմ եք՝ հանրությունը կգնա այդ քայլին։

    -Կարծում եմ՝ հանրությունը չի գնա, և Նիկոլ Փաշինյանի ողջախոհությունը կբավարարի, որ ծայրահեղ, անընդունելի քայլերի չդիմի։ Ուզում եմ այդ վստահությունը հայտնել, որ չհիմնավորված, անցանկալի, պետության ու ազգի համար ոչ շահեկան քայլեր չի անի իմ հարգարժան կոլեգան։

    Մանրամասն
  • Կառավարության նոր կառուցվածքի ու լիազորությունների մասին օրենքն ընդունվեց

    Կառավարության նոր կառուցվածքի ու լիազորությունների մասին օրենքն ընդունվեց

    Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրինագիծը, որը հայտնի է որպես սուպերվարչապետության մասին օրինագիծ, խորհրդարանը մարտի 23-ին ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով սահմանվում էր, որ կառավարության նիստերը լինելու են դռնփակ, առանց լրատվամիջոցների, իսկ երկրորդ ընթերցման ներկայացված նախագծով լրագրողների առջև փակվում են Երևանի ավագանու նիստերը. լրագրողները այսուհետ դահլիճ մտնելու իրավունք չեն ունենա և նիստին կհետևեն ուղիղ հեռարձակմամբ, մոնիտորի միջոցով, ինչպես խորհրդարանում է: Մանրամասն
  • Հրայր Թովմասյանը միայնակ չէր կարող նման որոշում կայացնել. Կարինե Աճեմյան

    Հրայր Թովմասյանը միայնակ չէր կարող նման որոշում կայացնել. Կարինե Աճեմյան

    -Կարծիքներ են հնչում, թե Հրայր Թովմասյանը, լինելով Սահմանադրության մշակման հիմքում, այս ամենը չափել-ձևել է: Հիմքեր ունե՞ն այս պնդումները։

    -Մենք ունեցել ենք մասնագիտական մեծ խումբ, որն աշխատել է Սահամանադրության փոփոխությունների նախագծի վրա: Հրայր Թովմասյանը միայնակ չի եղել և միայնակ չէր կարող նման որոշում կայացնել, եթե անգամ մեծ ցանկություն ունենար։ Ողջ գործընթացը համակարգվել է, իսկ որոշումները միասնական են կայացվել։ Ես այդ պնդումները ռեալ չեմ համարում։ Պրոֆեսիոնալներն իրենց թույլ չէին տա որևէ օրենք շրջանցել կամ կարգավորում սահմանել մեկ մարդու համար։ Դա ռեալ չէ։ Մանրամասն