Մոնիտորինգ

  • Սերժ Սարգսյանը ծանր է տանում վերջին բացահայտումները

    Սերժ Սարգսյանը ծանր է տանում վերջին բացահայտումները

    Հարցազրույց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

    - Սերժ Սարգսյանն ինչպե՞ս ընդունեց Մանվել Գրիգորյանին վերաբերող բացահայտումները:


    - ՀՀԿ-ի հայտարարության տակ ստորագրել են կուսակցության գործադիր մարմնի բոլոր անդամները, նաև նախագահը: Նա ծանր է տանում, բայց իսկական քաղաքական գործչի նման: Մանրամասն
  • Մանվել Գրիգորյանը փոխում է կառավարության օրակարգը

    Մանվել Գրիգորյանը փոխում է կառավարության օրակարգը

    Գլխավոր դատախազի դիմումի հիման վրա կառավարությունը հունիսի 19-ի արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հարցը: Որոշ ՀՀԿ-ականներ շտապեցին հայտարարել, որ իրենք այդ միջնորդությանը կողմ են քվեարկելու: Հիշենք, որ ճիշտ այդպես շուտափույթ կերպով, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, թե ինքը երբեք էլ Սերժ Սարգսյանի թիմից չի եղել: 

    Ավելի ուշ պարզ դարձավ, որ միջնորդության քննարկմանը Մանվել Գրիգորյանը չի մասնակցի: Ձերբակալված պատգամավորը նամակ է ուղղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որում նշել է, որ չի ցանկանում խոչընդոտել նախաքննությանը և կոչ է անում իր գործընկերներին՝ համաձայնություն տալ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն՝ առանց իր ներկայության։  Մանրամասն
  • Օլիգարխիկ արտահոսք ՀՀԿ-ից

    Օլիգարխիկ արտահոսք ՀՀԿ-ից

    2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններում 770 441 ձայն հավաքած, դրա արդյունքում 58 պատգամավորական մանդատ ստացած ՀՀԿ կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այլևս Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն չէ: Խմբակցությանը «բացարձակի» այս որակից զրկողը եղավ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը. նա խմբակցությունից դուրս գալու դիմում գրած 6-րդ պատգամավորն է, ու նրա գնալով է, որ ՀՀԿ-ի անդամների թիվը 53-ից դարձավ 52: 105 մանդատից այսօր արդեն միայն 52-ն ունենալով՝ ՀՀԿ խմբակցությունը զրկվեց որևէ օրենսդրական նախաձեռնություն միայնակ ընդունելու հնարավորությունից՝ շարունակելով մնալ Ազգային ժողովի ամենամեծ խմբակցությունը: Ավելին, այսուհետ, եթե խորհրդարանական մյուս 3 խմբակցությունները լինեն միակարծիք, կարող են օրենքներ ընդունել առանց ՀՀԿ-ի: Մանրամասն
  • Քաղաքական ուժը պետք է պատրաստ լինի նաև խորհրդարանում չլինելուն. Ս. Նիկոյան

    Քաղաքական ուժը պետք է պատրաստ լինի նաև խորհրդարանում չլինելուն. Ս. Նիկոյան

    -Իսկ արտահերթ ընտրությունների անցկացմանը կհամաձայնե՞ք:

    -Մեզ համար բոլոր խնդիրները քննարկելի և լուծելի են, և եթե կա նման անհրաժեշտություն, ինչո՞ւ ոչ: Մեկ ամիս առաջ մենք ենք այդ մասին հայտարարել:

    -Եվ չունե՞ք մտավախություն, որ կարող եք խորհրդարանում փոքրամասնություն լինել:

    -Որևէ բանից մենք չենք վախենում: Ընտրողն է որոշելու: Մանրամասն
  • Մենք պատրաստ ենք դառնալ փոքրամասնություն. Վահրամ Բաղդասարյան

    Մենք պատրաստ ենք դառնալ փոքրամասնություն. Վահրամ Բաղդասարյան

    -Արթուր Գևորգյանի հեռանալը անակնկալ չէ՞ր։

    -Նա առավոտյան ինձ զանգել էր, հայտնել էր իր մտադրության մասին, դիմումն ուղարկել էր, բայց չենք քննարկել, որովհետև Հանրապետական խմբակցության նախորդ նիստի օրակարգում այդ հարցը չկար։ Հաջորդ նիստին դիմումը կքննարկենք։ 

    -Հանրապետական կուսակցության հենասյունը համարվող օլիգարխիան կարծես քանդվում է։

    -Հայաստանի Հանրապետական կուսակցության հենասյունը գաղափարախոսությունն է։ Սպասեք զարգացումների։ Մանրամասն