Հարցազրույց

  • Այս պաթոսի մեջ արտահերթ ընտրություններ անցկացնելը լիարժեք պատկեր չի ներկայացնի. Ա. Ռուստամյան

    Այս պաթոսի մեջ արտահերթ ընտրություններ անցկացնելը լիարժեք պատկեր չի ներկայացնի. Ա. Ռուստամյան

    - Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ընտրությունները տեղի կունենան այս տարի, Հանրապետական կուսակցությունը չի շտապում, անգամ չի տեսնում դրանց անհրաժեշտությունը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ արտահերթ ընտրություններ տեղի չունենան:

    - Հնարավոր է նաև տեղի չունենան: Դրանք պետք է անցկացվեն քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում: Ճիշտ չէ ժամկետներ ասելը, քանի որ որևէ մեկը չգիտի, թե նախապատրաստական աշխատանքները երբ կավարտվեն: Կարծում եմ՝ արտահերթ ընտրությունների քաղաքական անհրաժեշտությունը կարող է առաջանալ, եթե լուրջ հակասություն առաջանա գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև: Բայց ես նաև երկրի համար վատ չեմ համարում, եթե գոյություն ունի հակակշռման ու զսպման այնպիսի իրավիճակ, ինչպիսին այսօր ունենք: Սա կարող է օգտակար լինել: Կարծում եմ՝ երկիրը կարող է միայն շահել այն իրավիճակից, երբ ընդդիմությունը հետևում է կառավարության ծրագրերին ու պահաջնում իրականացնել դրանք: Մանրամասն
  • Մենք ունենք շանս ցույց տալու, որ ընդդիմադիր լինելը միայն հայհոյելը չէ. Խ. Հարությունյան

    Մենք ունենք շանս ցույց տալու, որ ընդդիմադիր լինելը միայն հայհոյելը չէ. Խ. Հարությունյան

    -Ասում են՝ հնարավոր է նոր կառավարությունը ուղղակի սպիտակ թուղթ ներկայացնի, որպեսզի պարտադրի ԱԺ-ին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրության։

    -Այդքան մեծ քաղաքական վստահությամբ իշխանության եկող թիմը չի կարող զբաղվել անլրջությամբ։ Մեզ աշխարհն է նայում։ Մեզ գնահատում են։ Սա պետք է հասկանանք։ Չեմ կարծում, որ որևէ մեկը իրեն թույլ կտա խորհրդարան սպիտակ թուղթ բերել՝ որպես կառավարության ծրագիր։ Մանրամասն
  • Պետության ռեսթարտ էր, քաղաքական համակարգի ֆորմատ. Արթուր Ղազինյան

    Պետության ռեսթարտ էր, քաղաքական համակարգի ֆորմատ. Արթուր Ղազինյան

    Հարցազրույց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ

    -Քաղաքական զարգացումները հանգեցրել են իրավական անհարթ իրավիճակի. խորհրդարանական մեծամասնությունը հայտարարում է, որ ընդդիմություն է, փոքրամասնությունը կառավարություն է ձևավորում: Կա՞ իրավական ճգնաժամ: 

    -Իրական խնդիրն առաջացել է 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Դրանցից 1 տարի անց քաղաքական գործընթացները ցույց տվեցին, որ խորհրդարանում ուժերի քաղաքական հարաբերակցությունը չի արտացոլում հասարակական տրամադրությունները: Այսօր կարելի է փաստել, որ 2017թ. ընտրությունները չեն եղել ազատ, արդար, թափանցիկ և օրինական: Մանրամասն
  • Դժվար թե հրեշին սպանելով՝ Փաշինյանը հրեշ դառնա. Հովհաննես Իգիթյան

    Դժվար թե հրեշին սպանելով՝ Փաշինյանը հրեշ դառնա. Հովհաննես Իգիթյան

    - ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը Գագիկ Ծառուկյանն է ու նրա գլխավորած դաշինքը: Կարծում եք՝ Փաշինյանը կկարողանա՞ շրջանցել այս իրողությամբ պայմանավորված կաշկանդվածությունը: 

    -«Ծառուկյան» դաշինքը այս խորհրդարանի երկրորդ ուժն է: Շատ լավ է, որ նա ու ՀՅԴ-ն միացել են Փաշինյանին, բայց Փաշինյանն իր հստակ պատկերացումներն ու ժողովրդի աջակցությունն ունի: Ժողովուրդը ոտքի է կանգնել ոչ թե նրան ողջունելու, այլ երկրում խնդիրներ լուծելու համար: Փաշինյանը կաշկանդված է այդ վստահությամբ, և չեմ կարծում, որ նա մեզանից վատ է պատկերացնում, թե ում հետ կարելի է աշխատել: Ինչ վերաբերում է Ծառուկյանին, նա բիզնեսմեն է, և նրան էլ շատերի հետ պետք է բերել օրենքի դաշտ: Մենք պետք է հասկանանք, որ բիզնեսը, եկեղեցին, ընկերներն ու բարեկամները իշխանությունից պետք է տարանջատված լինեն: Եվ կարծում եմ՝ դժվար թե Փաշինյանը հրեշին սպանելով՝ հրեշ կդառնա:

    Մանրամասն
  • Նախընտրական քարոզարշավը շրջվելու է ՀՀԿ-ի դեմ. Ստյոպա Սաֆարյան

    Նախընտրական քարոզարշավը շրջվելու է ՀՀԿ-ի դեմ. Ստյոպա Սաֆարյան

    Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ

    Պարոն Սաֆարյանստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելք եք տեսնում:

    - Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ժողովուրդը ցույց է տալիս, որ ինքն այլևս չի ենթարկվում ՀՀԿ-ի և իշխանության կառավարմանը: Եվ եթե մինչ այժմ այդ կուսակցությունը փորձում էր ցույց տալ, որ գոնե կառավարում է պետական հաստատությունների անխափան գործունեությունը, ապա հիմա փաստացի ապացուցվեց, որ որևէ ազդեցություն չունի: Սա խորը քաղաքական, սահմանադրական ճգնաժամ է, ու այս իրավիճակում ճիշտ քայլն այն կլինի, որ ՀՀԿ-ն շատ արագ ԱԺ նիստ հրավիրի ու Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ:

    Մանրամասն