Հարցազրույց

  • ՔՊ-ին անդամագրվել ցանկացողների թիվը բավական մեծ է

    ՔՊ-ին անդամագրվել ցանկացողների թիվը բավական մեծ է

    Հարցազրույց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ

    -Պարոն Հակոբյան, Դուք Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրն եք: Փաշինյանը շատ է քննադատել իշխանություններին՝ իրենց հարազատներին պաշտոն տալու համար: Փաստորեն, նույնը հիմա Ձեր պարագայում է: 

    -Ես Ազգային ժողովում նշանակումով չեմ հայտնվել: 2017թ. մասնակցել եմ ընտրություններին թիվ 3 ընտրատարածքում: Այստեղ մեր դաշինքից ամենաշատ ձայներ ստացել է Արարատ Միրզոյանը, հետո՝ Արայիկ Հարությունյանը: Միրզոյանը դարձավ պատգամավոր, Հարությունյանը՝ ավագանի: Հեղափոխությունից հետո նրանք գնացին կառավարություն, և ռեյտինգայինով հաջորդ ամենաշատ ձայն հավաքածը ես եմ: Այսինքն, ես ընտրվելով եմ ստացել իմ մանդատը, և անգամ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում չեմ եղել: Մանրամասն
  • ՀՅԴ-ն հաջորդ խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն է ունենալու

    ՀՅԴ-ն հաջորդ խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն է ունենալու

    Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ:

    -Դուք մտավախություններ չունե՞ք, որ հաջորդ ընտրություններում Դաշնակցությունը հաջողության չի հասնի: 

    -Բոլորովին: Խորհրդարանական համակարգը, որը հնարավոր դարձրեց այսօրվա զարգացումները, մեր հիմնական ծրագրային դրույթներից է: Ազգային ժողովում հայտնվելը ինքնանպատակ չէ. եթե մեր ծրագրերը կյանքի կոչվեն, ու ժողովուրդը որոշի, որ ՀՅԴ-ն չի լինելու Ազգային ժողովում, մենք ծանր ապրումներ չենք ունենա: Կարևորը՝ ժողովուրդը ապրի այնքան արժանապատիվ, որքան ինքն է ուզում: Ես առավել քան համոզված եմ, որ մենք ավելի մեծ տոկոսով ենք ներկայացված լինելու հաջորդ խորհրդարանում, քան այսօր: Մանրամասն
  • Քաղաքական ուժը պետք է պատրաստ լինի նաև խորհրդարանում չլինելուն. Ս. Նիկոյան

    Քաղաքական ուժը պետք է պատրաստ լինի նաև խորհրդարանում չլինելուն. Ս. Նիկոյան

    -Իսկ արտահերթ ընտրությունների անցկացմանը կհամաձայնե՞ք:

    -Մեզ համար բոլոր խնդիրները քննարկելի և լուծելի են, և եթե կա նման անհրաժեշտություն, ինչո՞ւ ոչ: Մեկ ամիս առաջ մենք ենք այդ մասին հայտարարել:

    -Եվ չունե՞ք մտավախություն, որ կարող եք խորհրդարանում փոքրամասնություն լինել:

    -Որևէ բանից մենք չենք վախենում: Ընտրողն է որոշելու: Մանրամասն
  • Մենք պատրաստ ենք դառնալ փոքրամասնություն. Վահրամ Բաղդասարյան

    Մենք պատրաստ ենք դառնալ փոքրամասնություն. Վահրամ Բաղդասարյան

    -Արթուր Գևորգյանի հեռանալը անակնկալ չէ՞ր։

    -Նա առավոտյան ինձ զանգել էր, հայտնել էր իր մտադրության մասին, դիմումն ուղարկել էր, բայց չենք քննարկել, որովհետև Հանրապետական խմբակցության նախորդ նիստի օրակարգում այդ հարցը չկար։ Հաջորդ նիստին դիմումը կքննարկենք։ 

    -Հանրապետական կուսակցության հենասյունը համարվող օլիգարխիան կարծես քանդվում է։

    -Հայաստանի Հանրապետական կուսակցության հենասյունը գաղափարախոսությունն է։ Սպասեք զարգացումների։ Մանրամասն
  • ԲՀԿ-ն չունի մտավախություն, թե Փաշինյանն իրենց ձայները կխլի

    ԲՀԿ-ն չունի մտավախություն, թե Փաշինյանն իրենց ձայները կխլի

    Հարցազրույց՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:

    -Դուք արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր տեսնո՞ւմ եք:

    -Տեսեք՝ ստեղծվել է ոչ սահմանադրական վիճակ, Հայաստանում, փաստորեն, ընդդիմություն գոյություն չունի: Մանրամասն