Հարցազրույց

  • Սահմանադրությամբ և օրենքներով վարչապետին մեծ լիազորություններ են տրված

    Սահմանադրությամբ և օրենքներով վարչապետին մեծ լիազորություններ են տրված

    Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հետ

    - Պարոն Մախմուդյան, «Անվտանգության խորհրդի գործունեության ու կազմավորման մասին» օրենքի նախագծի համաձայն Աժ, ՍԴ նախագահները և գլխավոր դատախազն այլևս Անվտանգության խորհրդում ընդգրկված չեն լինելու: Չե՞ք կիսում մտահոգությունը, որ խորհրդարանական կառավարմամբ երկրում գոնե ԱԺ նախագահը չպետք է դուրս մնար այդ կառույցից:

    -Երբ դիտարկում ենք այդ օրենքի կարգավորման առարկան ու նպատակը, պարզ է դառնում, որ ԱԽ կազմում ընդգրկված սուբյեկտներն այնտեղ լինելու են բացառապես իրենց գործառույթների բերումով: Այդ մարմինն ավելի շատ պաշտպանական քաղաքականության ոլորտում գործառույթներ իրականացնող Ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ սուբյեկտների միավորում է: Մանրամասն
  • «Ելք»-ը ուզում է փոփոխել Սահմանադրությունը

    «Ելք»-ը ուզում է փոփոխել Սահմանադրությունը

    Հարցազրույց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ

    -«Ելք»-ը պատրաստվում է հանդես գալ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Կմանրամասնե՞ք՝ ինչի՞ մասին է խոսքը։

    -Ուսումնասիրում ենք Սահմանադրության այն հատվածը, որը կարող է փոփոխել խորհրդարանը՝ առանց համաժողովրդական հանրաքվեի։ Այդ հատվածը մեծ հաշվով վերաբերում է խորհրդարանի դերի բարձրացմանը, օրենսդիր մարմնի ունեցած մեխանիզմների, այդ թվում՝ խմբակցությունների լիազորությունների ավելացմանը: Մենք ցանկանում ենք հանդես գալ խմբակցությունների դերի բարձրացման վերաբերյալ նախաձեռնությամբ և իրական խորհրդարանական մեխանիզմներ պահանջենք։  Մանրամասն
  • Խոսրով Հարությունյանը պնդում է՝ գնաճը նաև բարիք է

    Խոսրով Հարությունյանը պնդում է՝ գնաճը նաև բարիք է

    -Ի՞նչ պարզեցիք լսումների արդյունքում։

    -Կոնկրետ օրինակով խոսենք. վերլուծենք կարագի շուկան: Կարագի գների վրա ազդում են երրորդ երկրից ներմուծման ծավալը, սեփական արտադրությունը և ներմուծումը ԵԱՏՄ-ից։ Մեզ հարկավոր էր հասկանալ՝ ո՚՞ր գործոնն էր այս պրոցեսում ավելի ազդեցիկ։ Մենք սեփական արտադրությամբ ապահովում ենք ներքին պահանջարկի ընդամենը 5%-ը, ԵԱՏՄ-ից ներմուծումների ծավալը տատանվում է 20-25%-ի շրջանակում, և հիմնականում ներքին սպառման պահանջարկը բավարարվում է 3-րդ երկրներից ներմուծումով։ Լուծումը մեկն է՝ սեփական արտադրությունը զարգացնելը, որպեսզի եթե վաղը մենք ունենանք նման իրավիճակ, տնտեսությունը ունակ լինի դիմագրավել ճնշումներին։ Հետևաբար, եզրակացնում ենք, որ պետք է ընդլայնել ԵԱՏՄ-ի հետ կապերը ներմուծման համար և հզորացնել ներքին արտադրանքը։  Մանրամասն
  • Խտրական, շինծու լսումներ էին. Գևորգ Գորգիսյան

    Խտրական, շինծու լսումներ էին. Գևորգ Գորգիսյան

    Հարցազրույց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ: 

    -Պարոն Գորգիսյան, գնաճի շուրջ խորհրդարանական լսումները կայացան, հնչեցին ելույթներ, կառավարության անդամները զեկուցեցին իրավիճակի մասին: Փարատվեցի՞ն Ձեր մտահոգությունները։

    -Բնականաբար, ոչ։ Ես իմ ելույթում էլ նշեցի, որ կառավարության ներկայացուցիչները եկել, պնդում էին, որ թանկացումներ չկան։ Սա ոչ մի կերպ չի կարող տեղավորվել նորմալ տրամաբանության մեջ։ Մանրամասն
  • Քաղաքացին ևս պատասխանատվություն պետք է զգա այսօրվա իրավիճակի համար

    Քաղաքացին ևս պատասխանատվություն պետք է զգա այսօրվա իրավիճակի համար

    Հարցազրույց ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ:

    -Խորհրդարանը մերժեց «Ծառուկյան» խմբակցության նախագծերի ընդգրկումը նստաշրջանի օրակարգ, որոնք փոփոխություններ են առաջարկում Հարկային օրենսգրքում. մեկով, մասնավորապես, առաջարկվում է չբարձրացնել եկամտահարկը: ՀՅԴ-ն քվեարկեց ձեռնպահ: Արդյո՞ք եկամտահարկի ավելացումը մտահոգիչ խնդիր չէ:

    -Ես չեմ ողջունում եկամտահարկի ավելացումը, բայց մենք, իրոք, ունենք մի վիճակ, որ հարկերի հաշվին գուցե պետք է ավելացնել բյուջեն։ Այսօր այդ հարկային բեռը դրվում է ոչ թե ցածր, մինիմալ աշխատավարձ ստացողի, այլ 280 հազար դրամ և ավելին ստացողների վրա։ Ուրիշ տարբերակ չունենք. բարձր աշխատավարձ ստացողների, նաև մեր (նկատի ունի պատգամավորների-խմբ.) հարկային բեռը պետք է ավելացնել։ Մենք դեմ չէինք ընդդիմության առաջարկին, պարզապես առաջարկվող տարբերակով թվերը զգալի տարբերություն չէին ստեղծում։ 

    Մանրամասն