Հարցազրույց

  • Տաճատ Վարդապետյանի հույսը Նիկոլ Փաշինյանի ողջախոհությունն է

    Տաճատ Վարդապետյանի հույսը Նիկոլ Փաշինյանի ողջախոհությունն է

    -Նիկոլ Փաշինյանը  դուրս է եկել քայլերթի ու հայտարարել է, թե եթե շատ մարդ հավաքվի Ազատության հրապարակում, կշարժվեն դեպի Ազգային ժողով։ Կարծո՞ ւմ եք՝ հանրությունը կգնա այդ քայլին։

    -Կարծում եմ՝ հանրությունը չի գնա, և Նիկոլ Փաշինյանի ողջախոհությունը կբավարարի, որ ծայրահեղ, անընդունելի քայլերի չդիմի։ Ուզում եմ այդ վստահությունը հայտնել, որ չհիմնավորված, անցանկալի, պետության ու ազգի համար ոչ շահեկան քայլեր չի անի իմ հարգարժան կոլեգան։

    Մանրամասն
  • ՀՀԿ-ի թեկնածուին կողմ քվեարկելը կնշանակի կողմ քվեարկել ՀՀԿ-ի քաղաքական ծրագրին. Ս. Բագրատյան

    ՀՀԿ-ի թեկնածուին կողմ քվեարկելը կնշանակի կողմ քվեարկել ՀՀԿ-ի քաղաքական ծրագրին. Ս. Բագրատյան

    - Իսկ «Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞ ինչպես նախագահի դեպքում ՀՀԿ-ի թեկնածուին է ընտրելու:

    - Այդ հարցով դեռ քննարկում չի եղել, բայց վարչապետին կողմ քվեարկելը կնշանակի ՀՀԿ-ի քաղաքական ծրագրին կողմ քվեարկել: Իսկ եթե դու ընդդիմություն ես, ինչու պետք է կողմ քվեարկես իշխանության ծրագրին. քաղաքագիտական առումով ընկալելի չէ: Իսկ նախագահի թեկնածուն անկուսակցական էր, նախագահն այլևս նախկին լիազորությունները չունի: Մենք կարծում ենք, որ նա պետք է արբիտրի դեր ստանձնի, կաշկանդված չլինի որևէ քաղաքական ուժի մանդատով: Մանրամասն
  • Նիստերը փակելու նախագծին կողմ եմ քվեարկել փողի համար «քցվող» լրագրողների պատճառով. ՀՅԴ պատգամավոր

    Նիստերը փակելու նախագծին կողմ եմ քվեարկել փողի համար «քցվող» լրագրողների պատճառով. ՀՅԴ պատգամավոր

    -Կառավարության նիստերը փակվելու են լրագրողների համար։ Ավելին, նոր կատարված փոփոխությամբ լրագրողները չեն կարող ներկա լինել նաև Երևանի ավագանու նիստերին։ 

    -Լրագրողների մեջ շատ մարդիկ կան, որ շատ պարկեշտ, բարեկիրթ են, շատ խելացի իրենց աշխատանքը կատարում են։ Բայց կան նաև լրագրողներ, որոնք առիթներն օգտագործելով, մարդկանց անվան հետ խաղում են, որոշակի ինտրիգներ են ուզում սարքել։ Զուտ էդ լրագորղների պատճառով էն մնացածը տուժում են։ Այսինքն՝ այդ մարմինը (նկատի ունի լրատվական դաշտը-խմբ.) դեռ լիարժեք չի կայացել։ Դրա մեջ կան մի քանի լրագրողներ, որոնք փողի համար քցվող են, ամեն ինչ էլ կանեն, որ իրանց ուզածին հասնեն։ Մանրամասն
  • Մեկ կուսակցություն ստեղծելու հարց այսօր չի քննարկվում. Ա. Միրզոյան

    Մեկ կուսակցություն ստեղծելու հարց այսօր չի քննարկվում. Ա. Միրզոյան

    - ԼՀ-ից հայտարարում են, թե դեմ են փողոցային պայքարին, քանի որ չեն ցանկանում ժողովրդին նորից պարտության կամ հիասթափության տանել: Մամուլը գրեց, որ ԼՀ-ի այդ դիրքորոշումը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի նմանատիպ պատճառաբանությունը՝ ՀԱԿ-ից բաժանվելու փուլում: Չե՞ք կարծում, որ պատմությունը կրկնվում է:

    - Ոչ: Խոսքը բոլորովին տարբեր իրավիճակների մասին է: Երբ Նիկոլն ասել էր, թե ժողովրդին պարտության չենք տանի, դա այլ նրբերանգներ ունեցող հայտարարություն էր: Նա հիմա էլ է ասում, որ բացառվում է, ժողովուրդը ցանկանա հաղթել, և ես նրան պարտության տանեմ, որ իմ պատճառով պարտություն լինի: Մանրամասն
  • «Ելք»-ին փլուզում չի սպառնում. Լ. Նազարյան

    «Ելք»-ին փլուզում չի սպառնում. Լ. Նազարյան

    Հարցազրույց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ: 

    -Մտավախություն չունե՞ք, որ դա կհանգեցնի «Ելք» դաշինքի փլուզման։


    -Ես անձամբ նման մտահոգություն չունեմ, որովհետև մենք կարող ենք մի հարցի շուրջ համաձայնության գալ և կարող ենք նաև համաձայնության չգալ ու գործել առանձին։ Ամեն դեպքում, դաշինքում կա վաղուց հաստատված համաձայնություն, որ դաշինքի բոլոր ներկայացուցիչներն էլ դեմ են Սերժ Սարգսյանի փաստացի 3-րդ ժամկետ կառավարելուն: Այստեղ տարաձայնություն չկա։ Տարաձայնությունները դրան հասնելու ճանապարհներին են վերաբերում: Մանրամասն