Հարցազրույց

  • Համաժողովրդական շարժմանը միացել ենք առանց նախապայմանների. Ն. Զոհրաբյան

    Համաժողովրդական շարժմանը միացել ենք առանց նախապայմանների. Ն. Զոհրաբյան

    -Տիկին Զոհրաբյան, նոր ձևավորվելիք կառավարությունում ԲՀԿ-ն իրեն որտե՞ղ է տեսնում։

    -Նման հարցեր չենք քննարկել։ Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը առանց որևէ նախապայմանի և գտնում ենք, որ դա ճիշտ է, ազնիվ է։ Ցանկացած հարց պետք է քննարկվի մայիսի 1-ից հետո։ Մանրամասն
  • Դաշնակցությունն էլ կարող է վարչապետի թեկնածու առաջադրել. Արսեն Համբարձումյան

    Դաշնակցությունն էլ կարող է վարչապետի թեկնածու առաջադրել. Արսեն Համբարձումյան

    - Պարոն Համբարձումյան, ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ իր հայտարարության մեջ շեշտել է, որ «խորհրդարանը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ»: Երբ երկու շաբաթ առաջ քվեարկում էիք Սերժ Սարգսյանի օգտին, կարծում էիք՝ նա ունի՞ այդ վստահությունը: 

    - Մենք առաջնորդվել ենք քաղաքական կոալիցիայի, գործընկերության սկզբունքով: Ինչպես ՀՀԿ-ն չի որոշում, թե ովքեր պետք է առաջադրվեն ՀՅԴ-ի կողմից քաղաքական պաշտոններում, նույն կերպ էլ ՀՅԴ-ն չի որոշում, թե ում են նրանք առաջադրելու վարչապետի պաշտոնի համար: Մանրամասն
  • Մենք կողմ կլինենք Փաշինյանի թեկնածությանը. Գևրոգ Պետրոսյան

    Մենք կողմ կլինենք Փաշինյանի թեկնածությանը. Գևրոգ Պետրոսյան

    -Պարոն Պետրոսյան, ԲՀԿ-ն կոչ է արել իր անդամներին մոբիլիզացվել , դուրս գալ փողոց և լինել ժողովրդի կողքին: Ինչո՞վ է պայմանավորված այդ դիրքորոշումը:

    -Դեռևս այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվեցին, «Ծառուկյան» դաշինքը որոշում կայացրեց միանալ շարժմանը և թույլ չտալ, որ մեր գործընկերները ապօրինի հետապնդումների ենթարկվեն։ Նպատակը նաև հետագա հնարավոր անօրինությունները կանխելն էր։ Հիմա մենք հստակ որոշում ունենք միանալ շարժմանը: Միանում ենք  բոլոր ռեսուրսներով, որովհետև գտնում ենք, որ այն ունի արդարացի սոցիալական, իրավական հիմքեր և պետք է հասնի իր տրամաբանական ու արդարացի ավարտին։ Մանրամասն
  • «Եկեք, նստենք, խոսենք»-ներով խնդիրները չեն լուծվելու. Ն. Զոհրաբյան

    «Եկեք, նստենք, խոսենք»-ներով խնդիրները չեն լուծվելու. Ն. Զոհրաբյան

    -Ոստիկանության բոլոր հաղորդագրություններում նշվում է, որ Փաշինյանն անօրինական հավաքներ է կազմակերպում։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ գլխավոր դատախազը Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի Ազգային ժողով։

    -Կարծում եմ, որ որևէ մեկն այնքան սթափությունը չի կորցնի, որ նման հարցով մտնի Ազգային ժողով։ Ես դա կհամարեմ քաղաքական կոպտագույն սխալ։

    Մանրամասն
  • Իսկ ո՞ւմ են ուզում տեսնել վարչապետի պաշտոնում. Գ.Մինասյան

    Իսկ ո՞ւմ են ուզում տեսնել վարչապետի պաշտոնում. Գ.Մինասյան


    -Անհանգստացնող չէ՞, որ հազարավոր մարդիկ իշխանությունների և մասնավորապես Սերժ Սարգսյանի նկատմամբ դժգոհության պատճառով փողոց են դուրս եկել:

    -Չեմ կարծում, որ դա դրա արձագանքն է: Մարդիկ իրենց տեսակետն արտահայտելու իրավունք ունեն: Տոտալիտար երկրներում է, որ որևէ կարծիք, որը հնչում է իշխանությունների շուրթերից, բոլորի համար ընդունելի է: Պետք է ընդունենք, որ ոչ տոտալիտար երկրներում կարող են լինել նաև այլ տեսակետ ունեցողներ: Մանրամասն