Մոնիտորինգ

  • Պատգամավորները՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին

    Պատգամավորները՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին

    Նիկոլ Փաշինյանի կառավարության հիմնական խնդիրներից մեկը Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելն է: Վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ դրանց անցկացման հնարավորություններ կան: Օրերս էլ հարցին, թե կառավարության ծրագրի հաստատման դեպքում ինչպես են արտահերթ ընտրություններ անցկացվելու , Փաշինյանը պատասխանել էր՝ Սահմանադրությունը տարբեր մեխանիզմներ է առաջարկում:

    Parliamentmonitoring.am-ը փորձել է պարզել, թե արտահերթ ընտրությունների անցկացման ինչ հնարավորություններ են տեսնում խորհրդարանական խմբակցությունները: Մանրամասն
  • Գլխավոր դատախազը մտադիր չէ հրաժարական ներկայացնել

    Գլխավոր դատախազը մտադիր չէ հրաժարական ներկայացնել

    Ապրիլի 23-ին ո՞ւմ հրահանգով են ձերբակալվել, իսկ հետո ազատ արձակվել Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը, գլխավոր դատախազությունն ի՞նչ միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողով և ի՞նչպես են դրանք հետ կանչել, ինչ փուլում են հարուցված քրեական գործերը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 15-ի նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս հարցերն ուղղեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թեև քննարկվում էր «ՀՀ դատախազության 2017թ.գործունեության մասին» հաղորդումը: Մանրամասն
  • Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի 16-րդ վարչապետ

    Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի 16-րդ վարչապետ

    Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 16-րդ վարչապետ ընտրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա օգտին քվեարկեցին «Ելք», «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունները և 13 պատգամավոր Հանրապետական խմբակցությունից: Մանրամասն
  • Ընդդիմության բոյկոտը տապալեց ՍԴ անդամի ընտրությունը

    Ընդդիմության բոյկոտը տապալեց ՍԴ անդամի ընտրությունը

    Մայիսի 4-ին Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվեց խորհրդարանական ընդդիմության բոյկոտի արդյունքում։

    ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Նա Արցախի նախագահի խորհրդականն է, նախկինում զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնները: Մանրամասն
  • ՀՀԿ-ն խոստանում է՝ Հայաստանը մայիսի 8-ին վարչապետ կունենա

    ՀՀԿ-ն խոստանում է՝ Հայաստանը մայիսի 8-ին վարչապետ կունենա

    «Հայաստանի հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ»,- վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մերժելուց 1 օր հետո՝ մայիսի 2-ին, հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

    ՀՀԿ-ն մայիսի 2-ին նիստ է հրավիրել և որոշել վարչապետի ընտրության երկրորդ փուլում թեկնածու չառաջադրել, պաշտպանել խորհրդարանի 1/3-ի առաջադրած թեկնածուին:  Մանրամասն