Մոնիտորինգ

  • Արտահերթ ընտրություններ՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում

    Արտահերթ ընտրություններ՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում

    Դանիել Իոնիսյանն անազնիվ է որակում Դավիթ Հարությունյանի հայտարարությունը՝ ողջունված առաջարկների մասով: «Նախկին արդարադատության նախարարը ողջունում է երկու բան, բայց իրեն հայտնի է դրանցից մեկի անիրագործելիությունը, մյուսի իրագործելիության դժվարությունը», -ասում է Իոնիսյանը և հավելում, որ չէր զարմանա, եթե այդ առաջարկները ողջուներ հանրապետական մեկ այլ գործիչ, բայց երբ դրանք պաշտպանում է Դավիթ Հարությունյանը, հիշում է , թե ինչպես էր արդարադատության նախկին նախարարը դրանց անհնարինությունը հիմնավորում 2016-ին, 4+4+4 ֆորմատով ընթացող քննարկումների ժամանակ: Մանրամասն
  • Հին բյուջեի կատարողականը՝ նոր կառավարության ներկայացմամբ

    Հին բյուջեի կատարողականը՝ նոր կառավարության ներկայացմամբ

    Մայիսի 29-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվեց 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը: Ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նիստը վարող ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը բացման խոսքում ասաց, թե այս բյուջեի կատարման ժամանակ՝ 2017թ. գրանցվել է բարձր՝ 7,5 % աճ, ինչը ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո աննախադեպ ցուցանիշ է: Նշեց նաև, որ այս հաշվետվությունը վերջինն է՝ ծրագրային բյուջետավորմանն անցնելուց առաջ և առաջինը՝ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո: 
    2017թ-ի բյուջեի նախագիծը կազմել ու կատարել է Կարեն Կարապետյանի կառավարությունը, բայց կատարողականի հաշվետվությունը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:  Մանրամասն
  • Փաշինյանի կառավարության առաջին հարցուպատասխանը Ազգային ժողովում

    Փաշինյանի կառավարության առաջին հարցուպատասխանը Ազգային ժողովում

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը մայիսի 23-ին առաջին անգամ եկել էր Ազգային ժողով՝ մասնակցելու պատգամավորների հետ հարցուպատասխանին: Դահլիճի՝ կառավարության համար նախատեսված հատվածում նստած էին նոր դեմքեր՝ մեկ երկու բացառությամբ. նախորդ կառավարությունից այստեղ էին Արծվիկ Մինասյանը՝ որպես Տնտեսական զարգացման և ներդրումների, և Հրաչյա Ռոստոմյանը՝ որպես Արտակարգ իրավիճակների նախարար: 

    Նախկին ԱԻ, այսօր՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցուպատասխանին ներկա չէր: Նախկին պատգամավորներ, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված փոխել էին իրենց տեղը դահլիճում՝ «Ելք»-ի շարքերից դեպի կառավարության հատված: Մանրամասն
  • Կառավարող փոքրամասնություն, ընդդիմադիր մեծամասնություն

    Կառավարող փոքրամասնություն, ընդդիմադիր մեծամասնություն

    Ինչպես է աշխատելու Ազգային ժողովը հեղափոխությունից հետո 

    Ազգային ժողովի՝ մայիսի 22-ից սկսվող հերթական նիստերը անցնելու են անսովոր միջավայրում: Իր խորհրդարանական պատմության մեջ առաջին անգամ, 1999 թվականից ի վեր, ՀՀԿ խմբակցությունը գործելու է որպես ընդդիմություն, և Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ առաջին անգամ՝ ընդդիմություն է լինելու Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ուժը: Որպես ընդդիմություն գործելու մասին ՀՀԿ-ն հայտարարեց Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց հետո:  Մանրամասն
  • Նոր զարգացումներ ՍԴ դատավորի ընտրության շուրջ. առաջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

    Նոր զարգացումներ ՍԴ դատավորի ընտրության շուրջ. առաջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

    ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած առաջին թեկնածուն Էմիլ Բաբայանն էր, որին պաշտպանում էր Հանրապետական խմբակցությունը: Մայիսի 4-ին Ազգային ժողովում կայացած ընտրությունը «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների բոյկոտի արդյունքում տապալվեց. Սահմանադրությամբ ՍԴ անդամն ընտրվում է ԱԺ պատգամավորների ձայների 3/5-ով կամ առնվազն 63 պատգամավորի «կողմ» քվեարկությամբ: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքով՝ Էմիլ Բաբայանին կողմ էր քվեարկել 53, դեմ՝ 3 պատգամավոր։ Մանրամասն