Մոնիտորինգ

  • Մանվել Գրիգորյանը փոխում է կառավարության օրակարգը

    Մանվել Գրիգորյանը փոխում է կառավարության օրակարգը

    Գլխավոր դատախազի դիմումի հիման վրա կառավարությունը հունիսի 19-ի արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հարցը: Որոշ ՀՀԿ-ականներ շտապեցին հայտարարել, որ իրենք այդ միջնորդությանը կողմ են քվեարկելու: Հիշենք, որ ճիշտ այդպես շուտափույթ կերպով, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, թե ինքը երբեք էլ Սերժ Սարգսյանի թիմից չի եղել: 

    Ավելի ուշ պարզ դարձավ, որ միջնորդության քննարկմանը Մանվել Գրիգորյանը չի մասնակցի: Ձերբակալված պատգամավորը նամակ է ուղղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որում նշել է, որ չի ցանկանում խոչընդոտել նախաքննությանը և կոչ է անում իր գործընկերներին՝ համաձայնություն տալ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն՝ առանց իր ներկայության։  Մանրամասն
  • Գագիկ Ծառուկյանն էլ չի՞ կարող բարեգործությամբ զբաղվել

    Գագիկ Ծառուկյանն էլ չի՞ կարող բարեգործությամբ զբաղվել

    Նախորդ կառավարության ապրիլի 12-ի նիստում հավանության արժանացած և նոր կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը մտահոգում է «Ծառուկյան» խմբակցությանը։ Խորհրդարանական հայտարարությունների ժամը և ԱԺ ամբիոնը օգտագործելով՝ խմբակցության պատգամավորները հիշեցնում են, թե ինչ բարեգործություններ է կատարել ու կատարում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:  Մանրամասն
  • Ազգային ժողովը երկրորդ անգամ ՍԴ դատավոր  չընտրեց

    Ազգային ժողովը երկրորդ անգամ ՍԴ դատավոր չընտրեց

    Այժմ ՍԴ-ում կա  երկու դատավորի թափուր պաշտոն: Դատավորների ընդհանուր ժողովը տասնօրյա ժամկետում պետք է խորհրդարանի դատին ներկայացնի նոր թեկնածություն: Նույնը պետք է աներ նախագահ Սարգսյանը, մինչդեռ նա դիմել է ՍԴ՝ վիճարկելու Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի այն դրույթը, որն իրեն նոր թեկնածու առաջադրելու համար ընդամենը 10 օր ժամկետ է տալիս: ՍԴ ներկայացված դիմումի մեջ նշվում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, որը նույնպես կանոնակարգում է ՍԴ անդամի ընտրությունը, ավելի ողջամիտ՝ վեցամսյա ժամկետ է սահմանում:

    Սահմանադրության 213 հոդվածի համաձայն՝ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները հաջորդաբար կատարում են նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը:
    Մանրամասն
  • ԱԺ-ն կքննարկի Փաշինյանի կառավարության ծրագիրը

    ԱԺ-ն կքննարկի Փաշինյանի կառավարության ծրագիրը

    Ազգային ժողովում խմբակցությունները դեռ չէին հասցրել ծանոթանալ կառավարության ծրագրին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չէր հասցրել մինչև վերջ կարդալ: Բայց ինչ էլ որ կարդացել էր, հասկացել էր, որ այն անցումային ծրագիր է: Բաղադասարյանի դիտարկմամբ՝ Փաշինյանի ծրագիրը համահունչ է իրենց նախկին կառավարության ծրագրին, և իրենք աջակցելու են, որ ծրագիրը ընդունվի: «Հնարավորություն տանք, որ աշխատեն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

    Կառավարության ծրագրին ամենայն հավանականությամբ կողմ կքվեարկեն «Ծառուկյան», ՀՅԴ և «Ելք» խմբակցությունները, իսկ ՀՀԿ-ից, խմբակցության որոշմամբ, ծրագրին կողմ կքվեարկի միայն մի քանի պատգամավոր՝ դրա ընդունումը ապահովելու համար: Մանրամասն