Մոնիտորինգ

  • Ու՞մ նախագիծը կդառնա օրենք

    Ու՞մ նախագիծը կդառնա օրենք

    Ազգային ժողովն ու կառավարությունը առանձին աշխատանքային խմբեր կազմած՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ են մշակում: Այսօր, սակայն, դեռ պարզ չէ, թե այս երկուսի կատարած աշխատանքը ինչպես է մեկտեղվելու կամ մեկտեղվելու է թե ոչ: Ընտրական օրենսգրքի փոփոխություններ մշակող կառավարության հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ կառավարությունը մշակելու է օրենքի նախագիծ, իսկ թե ուրիշ ով ինչ նախագիծ կկազմի, դա պատգամավորների իրավունքն է: Պատգամավորները, ամեն դեպքում, շարունակում են աշխատել ընտրական բարեփոխումների իրենց նախագծի վրա: 
    Ներկայացվել է Ընտրական օրենսգրքի փոփոխության չորս տասնյակ առաջարկ

    Ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը արդեն 4 նիստ է անցկացրել: Խմբի անդամների ներկայացմամբ՝ քննարկվող առաջարկների նպատակը ընտրակեղծիքների բացառումը և Ընտրական օրենսգրքի բարելավումն է: Հիմնական փոփոխությունը վերաբերում է ռեյտինգային ընտրակարգի վերացմանն ու ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելուն:  Մանրամասն
  • Ինչո՞ւ չի ձևավորվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

    Ինչո՞ւ չի ձևավորվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

    2018թ. ապրիլի 10-ին ուժի մեջ է մտել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, որի համաձայն պետք է սկսվեին հանձնաժողովի ձևավորման աշխատանքները: Այս հանձնաժողովը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

    Նոր հանձնաժողովը պետք է ունենա 5 անդամ, որոնք նշանակվում են Ազգային ժողովի կողմից: Այդ անդամներին մրցութային կարգով ընտրում է Աժ մրցութային հանձնաժողովը: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի եզրափակիչ դրույթների համաձայն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում անցկացվում է հանձնաժողովի անդամների առաջին մրցույթը: Օրենքը ուժի մեջ է ավելի քան երկուսուկես ամիս, բայց ԱԺ-ն անգամ մրցութային խորհրդի ձևավորման մասին հայտարարություն չի արել:  Մանրամասն
  • Կոնսենսուսի սպասումով. ԸՕ քննարկումները սկսվել են

    Կոնսենսուսի սպասումով. ԸՕ քննարկումները սկսվել են

    Առաջին քննությունը՝ Վենետիկի հանձնաժողովում

    Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ընտրական բարեփոխումների մշակման նպատակով վարչապետին կից ստեղծված հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոնիսյանը Վենետիկի հանձնաժողովի՝ հունիսի 22-ի նիստում ներկայացրել են ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը: Իոնիսյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովին առայժմ տեքստ չի ներկայացվել , մանրամասն չի քննարկվել, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում: Ներկայացվել են հայեցակարգային մոտեցումները: 

    Մանրամասն
  • Կուտակայինի պարտադիր բաղադրիչն ընդունվեց

    Կուտակայինի պարտադիր բաղադրիչն ընդունվեց

    Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է չգնալ հետաձգման ճանապարհով և 2018թ. հուլիսի 1-ից, ինչպես նախատեսվում էր, ապահովել կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրումը: 

    Խորհրդարանական 4 ուժերից 3-ը ժամանակին դեմ են եղել համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը: Քվեարկությունից առաջ նրանք երկընտրանքի առջև էին՝ կո՞ղմ քվեարկել և դեմ գնալ նախկին սկզբունքներին, թե՞ դեմ քվեարկել այն կառավարության ներկայացրած նախագծին, որի ձևավորմանը մասնակցել են:  Մանրամասն
  • Խորհրդարանը «հանձնեց» Մանվել Գրիգորյանին

    Խորհրդարանը «հանձնեց» Մանվել Գրիգորյանին

    Մանվել Գրիգորյանի գործընկերները, նույնիսկ նրա ամենամոտ ընկերը՝ գեներալ Սեյրան Սարոյանը կողմ էին, որ նա պատժվի: Սարոյանը լրագրողներին հիշեցրեց. «Մի քանի ամիս առաջ ասեցի` ով զինվորից տուշոնկա գողանա, եթե դատախազն էլ չպատժի` Աստվածն ա պատժելու… Հիմա համ Աստվածն ա Մանվելին պատժում, համ դատախազը»: Սարոյանը շփոթված էր. «Ինքն իմ երեսը ո՞նց ա տենալու, որովհետև նենց երդումներ ա կերել, նենց քֆուրներ ա կերել, թե ով որ զինվորի հացը գողանա…»։ Մանրամասն