Մոնիտորինգ

  • Մանդատները հասան իրենց տերերին

    Մանդատները հասան իրենց տերերին

    Հիմնից ու ԿԸՀ նախագահի շնորհավորանքից հետո բեմ բարձրացավ 103-ամյա Բավական տատիկը, որը դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցած ամենատարեց ընտրողն էր: Պատգամավորական առաջին մանդատը նա հանձնեց Գուրգեն Բաղդասարյանին՝ «Լուսավոր Հայաստան»-ից: Մանրամասն
  • Քաղաքական հանդիսություն՝ ազգային թատրոնում

    Քաղաքական հանդիսություն՝ ազգային թատրոնում

    Հունվարի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի է ունենալու քաղաքական հանդիսություն: Այստեղ պատգամավորի իրենց վկայականներն են ստանալու դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով պատգամավոր ընտրվածները: Սա այն դեպքն է, երբ շատ կարևոր չի լինելու, թե որքան գումար է ծախսվելու. տեղի ընտրությունը միայն բավական է՝ արձանագրելու համար, որ նոր իշխանությունը որոշել է հանդիսավորություն հաղորդել և հատուկ արարողություն դարձնել ընդամենը պատգամավորի վկայական ստանալու միջոցառումը: Մանրամասն
  • Նոր խորհրդարանի առաջին նիստը՝ հունվարի 14-ին

    Նոր խորհրդարանի առաջին նիստը՝ հունվարի 14-ին

    Առաջին նստաշրջանի օրակարգայնին առաջին հարցը հաշվիչ հանձնախմբի ձևավորումն է , ապա Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի 3 տեղակալների ընտրությունները, մշտական հանձնաժողովների ձևավորումը և դրանց նախագահների ընտրությունները: Օրենսդրությունը գործադիրին հնարավորություն է տալիս հենց առաջին նստաշրջանում՝ կառավարության ձևավորումից առաջ, քննարկման դնել կառավարության կառուցվածքում փոփոխություն առաջարկող նախագիծ: Մանրամասն
  • Կառուցվածքի փոփոխություն կառավարության ձևավորումից առա՞ջ, թե՞ հետո

    Կառուցվածքի փոփոխություն կառավարության ձևավորումից առա՞ջ, թե՞ հետո

    ԱԺ առաջին նիստի օրակարգը սահմանված է ԱԺ կանոնակարգ-օրենքով․ լինելու է ԱԺ նախագահի, փոխնախագահների ընտրություն, ապա որոշվելու է մշտական հանձնաժողովների թիվը և փակ քվեարկությամբ ընտրվելու են հանձնաժողովների նախագահները։ Փոխնախագահներին ընտրելու են հանձնաժողովները՝ իրենց կազմիցհանձնաժողովի նիստում։ ԱԺ հանձնաժողովները կազմավորվում են Դոնթի բանաձևով։ Քննարկվում էր գործող 9-ի փոխարեն 10-11 մշտական հանձնաժողով ունենալու տարբերակը։ Լենա Նազարյանը հստակեցրեց, որ այս պահին կանգ են առել 10-ի վրա, բայց խմբակցությունում կա նաև առաջարկ՝ դրանք դարձնելու 11։ Մանրամասն
  • Լուսավոր և բարգավաճ մարտեր՝ ԱԺ 7-րդ գումարումից առաջ

    Լուսավոր և բարգավաճ մարտեր՝ ԱԺ 7-րդ գումարումից առաջ

    7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները դեռ չսկսած՝ նոր խորհրդարանի ոչ իշխանական ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, փոխհրաձգություն են սկսել: Ամեն ինչ սկսվել է Հանրային հեռուստաընկերության մեծ բանավեճից, որի ընթացքում ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հարցրել է՝ ինչո՞ւ է ձգտում մտնել Ազգային ժողով, եթե գործարար է ու կարող է հանգիստ զբաղվել գործարարությամբ: Մանրամասն