Մոնիտորինգ

  • Մեր ընդդիմախոսների ազնվությանը չեմ հավատում. Ա. Հովհաննիսյան

    Մեր ընդդիմախոսների ազնվությանը չեմ հավատում. Ա. Հովհաննիսյան

    -Ձեր ընդդիմախոսները պնդում էին, որ ԸՕ-ի փոփոխությունները ՀՀԿ-ի շահերից էին բխում, քանի որ առաջարկվում էր խորհրդարանական ուժերի նվազագույն թիվը դարձնել 4՝ 3-ի փոխարեն: Համաձա՞յն եք:

    -Գիտեք, ես մեր ընդդիմախոսների ազնվությանը չեմ հավատում, չեմ հավատում, թե նրանք ՀՀԿ-ի լավագույն շահի մասին են մտածում։ Եթե ՀՀԿ-ի շահի մասին մտածում են, ճիշտ կլինի հանիրավի մեղադրանքներ չհնչեցնեն, սևերի ու սպիտակների չբաժանեն, առիթ-անառիթ չքննադատեն, համահարթեցման սկզբունքով բոլորին մի արշինով չչափեն և բազմաթիվ այլ գործողություններ, որոնք մեր ընդդիմախոսները ՀՀԿ-ի նկատմամբ իրենց թույլ են տալիս։ 

    Մանրամասն
  • Սիրո ու համերաշխության համաներում

    Սիրո ու համերաշխության համաներում

    Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց 72 կողմ ձայնով։ Դեմ, ձեռնպահ քվեարկողներ չկային։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում։ Մանրամասն
  • Ազգային ժողովը երկրորդ անգամ տապալեց ԸՕ փոփոխությունների ընդունումը

    Ազգային ժողովը երկրորդ անգամ տապալեց ԸՕ փոփոխությունների ընդունումը

    «ԸՕ ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում։ Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԸՕ փոփոխությունների հարցերով կառավարությունում ձևավորված հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ Նրա կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ ընտրություններն անցկացնել գարնանը՝ բարեփոխված ԸՕ-ով, քան դեկտեմբերին՝ հին ԸՕ-ով: Մանրամասն
  • Սամվել Ալեքսանյան. ինչո՞ւ է նա անհանգիստ

    Սամվել Ալեքսանյան. ինչո՞ւ է նա անհանգիստ

    2012թ. ապրիլին արդեն Փաշինյանը պահանջում է, որ ուժը կորցրած համարեն Սամվել Ալեքսանյանի գրանցումը՝ որպես պատգամավորության թեկնածու: Դիմումը մերժվել է: Մեծամասնականով նա և Սամվել Ալեքսանյանը առաջադրվել էին նույն թիվ 7 ընտրատարածքում: Սա, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից ոտնձգություն էր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընտրատարածքի նկատմամբ: Քարոզարշավի ժամանակ այստեղ բախում եղավ Փաշինյանի կողմնակիցների և տարածքի բնակիչների միջև: Պատճառը Փաշինյանի կողմնակիցների տարածած քարոզչական նամակներն էին, որոնց բովանդակությունը դուր չէր եկել Ալեքսանյանի կողմնակիցներին: Մանրամասն
  • 2019թ. բյուջեի նախագիծը կքննարկվի արձակված Ազգային ժողովում

    2019թ. բյուջեի նախագիծը կքննարկվի արձակված Ազգային ժողովում

    Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 13-ը 2019թ. բյուջեի նախագիծը կքննարկվի մշտական հանձնաժողովներումկընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ և և կքննարկվի նաև լիագումար նիստում: Բայց մինչ այս վերջին քննարկումը ԱԺ-ն, ամենայն հավանականությամբ, արձակված կլինի, և նախագիծը կքննարկվի աննախադեպ իրավիճակում՝ լուծարված խորհրդարանում: Մանրամասն