Մոնիտորինգ

  • Եթե մերժում ենք օլիգարխիային, ուրեմն մերժենք նաև Գագիկ Ծառուկյանին. Գ. Գորգիսյան

    Եթե մերժում ենք օլիգարխիային, ուրեմն մերժենք նաև Գագիկ Ծառուկյանին. Գ. Գորգիսյան

    ՀԿ-ում ասել են, որ քվե ապահովող նախկին ռեյտինգայիններ իրենց ցուցակում չեն լինելու:

    -Ես արդեն գիտեմ մի անունորոնք լինելու են: Եվ միայն ՀՀԿ-ն չէոր ունի քրեաօլիգարխիկ տարրեր և օլիգարխներ:

    -Դուք ակնարկում եք «Բարգավաճ Հայաստանի՞ն»:

    -Այո, ԲՀԿ-ն այս հարցում ոչնչով չի տարբերվում:

    Մանրամասն
  • Անդրանիկ Մարգարյանից Նիկոլ Փաշինյան. ի՞նչ է փոխվել բյուջետային համակարգում

    Անդրանիկ Մարգարյանից Նիկոլ Փաշինյան. ի՞նչ է փոխվել բյուջետային համակարգում

    Մինչև նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումը այս խորհրդարանի և կառավարության լիազորություններն ուժի մեջ են: Այդպիսով, բյուջեի նախագծի քննարկումներն ու ընդունումը կարող են համընկնել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հետ, որը նախատեսված է նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը: Այսինքն, կա մտահոգություն, որ 2019թ. բյուջեի նախագիծը կարող է նաև չընդունվել: Խմբակցությունները տարված քարոզարշավով՝ կարող են նիստերին, քննարկումներին չմասնակցել ու քվորում չապահովել: Մանրամասն
  • Հայաստանում կես ժամվա ընթացքում կարող է իրավիճակ փոխվել. Մ. Մելքումյան

    Հայաստանում կես ժամվա ընթացքում կարող է իրավիճակ փոխվել. Մ. Մելքումյան

    Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ:

    -Պարոն Մելքումյան, Ձեր կարծիքով ինչո՞ւ ՀՀԿ-ն տապալեց Ընտրական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների ընդունումը:

    -Ինձ թվում է՝ ՀՀԿ-ն ճիշտ չի հաշվարկել իր հնարավորությունները։ Նրանց թվում է, որ ռեյտինգային ընտրակարգով ձայներ շահելու ավելի մեծ հնարավորությունն ունեն: Ես կարծում եմ՝ չունեն։ Այն պայմանները, որոնց առկայությամբ նախկինում ռեյտինգային կամ մեծամասնական թեկնածուները պատգամավոր էին դառնում, այժմ չկան: Իսկ մնացորդային հեղինակություն ՀՀԿ- ն չունի:

    Մանրամասն
  • Կոնջորյանի «շերեփը» և «Լույս»-ի փլուզումը

    Կոնջորյանի «շերեփը» և «Լույս»-ի փլուզումը

    «Ելք» դաշինքից հետո փլուզվեց նաև «Լույս» դաշինքը. դրա մաս կազմող «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների առաջնորդները հայտարարեցին, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն որպես առանձին ուժեր։

    Ամեն ինչ սկսվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի քայլից, երբ վեջինը հայտարարեց, որ լքում է «Լուսավոր Հայաստանի» շարքերը և միանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին։

    Մանրամասն
  • Փաշինյանի հետ՝ ռեյտինգայինով. Մարտուն Գրիգորյանը կընտրի՞ ՔՊ-ն

    Փաշինյանի հետ՝ ռեյտինգայինով. Մարտուն Գրիգորյանը կընտրի՞ ՔՊ-ն

    Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

    -Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ ընդամենը երկու ամսվա համար մանդատը վերցրեցիք, չէ՞ որ Ազգային ժողովը լուծարվում է։

    -Գյումրու ակտիվի, իմ թիմակիցների հետ քննարկումների արդյունքում եկանք այն կարծիքին, որ մանդատը վերցնելը պարտադիր է, քանի որ 11 հազար մարդ քվեարկել է իմ օգտին, և այդ քվեներով իրենց կողքին կանգնելու պարտավորություն ունեմ։ Ես միացել եմ ԱԺ-ն լուծարելու պահանջին, կողմ եմ քվեարկել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին և ձեռնպահ՝ վարչապետի ընտրությանը, դուրս եմ եկել ՀՀԿ խմբակցությունից:

    Մանրամասն