Մոնիտորինգ

  • Հայր ու որդի, փեսա-աներձագ, եղբայր ու հորեղբայր՝ ցուցակներում

    Հայր ու որդի, փեսա-աներձագ, եղբայր ու հորեղբայր՝ ցուցակներում

    Նոյեմբերի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների և 2 դաշինքների համապետական և ընտրատարածքային ընտրական ցուցակները: Պատգամավորության թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ 183 անուն, ամենափոքր ցուցակը «Քաղաքացու որոշում» կուսակցությանն է՝ 81: ՀՀԿ-ի ցուցակը պայմանական կարելի է անվանել նախկինների, «Իմ քայլին»-ը՝ նորերի ցուցակ: Ամենաշատ կանայք «Ազգային առաջընթաց կուսակցության» ցուցակում են, ամենաշատ լրագրողները՝ «Իմ քայլ»-ի ցուցակում: Մանրամասն
  • Առնվազն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պետք է լինեն ԱԺ-ում. Է. Շարմազանով

    Առնվազն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պետք է լինեն ԱԺ-ում. Է. Շարմազանով

    - ՀՀԿ ակունքներում կանգնած բազմաթիվ գործիչներ ձեր ցուցակում չկան, այնպիսի տպավորությունն է, որ նրանք չեն ցանկացել ընդգրկվել:

    - Նրանք բոլորը մեզ հետ են: Օրինակ Սամվել Նիկոյանը ցուցակում չկա, բայց, նա ամբողջ թափով աշխատելու է: Գալուստ Սահակյանը չկա, բայց նրա որդին՝ Արման Սահակյանը կա: Պարտադիր չէ, որ պատգամավոր դառնան, նրանք կուսակցությունում են և բոլորի նման պայքարելու են մեր կուսակցության գաղափարախոսության համար:

    Մանրամասն
  • Օրենսդրական աշխատանքի ավարտը՝ տապալված օրինագծերով

    Օրենսդրական աշխատանքի ավարտը՝ տապալված օրինագծերով

    6-րդ գումարման Ազգային ժողովի ՝ընտրություններից առաջ թերևս վերջին հերթական նիստերն ավարտվեցին շուրջ 1 տասնյակ օրինագծերի տապալումներով։ Դրանց հիմնական մասը պատգամավորների նախաձեռնություններն էին։

    Նոյեմբերի 16-ի նիստն սկսվեց շուրջ 1 ժամ ուշացումով: «Գրանցվել է 47 պատգամավոր, քվորում չկա, բայց հույս կա, որ քվորում կլինի», -հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՝ գործընկերներին հորդորելով գալ նիստերի դահլիճ: Մանրամասն
  • 2019թ.  բյուջեին կողմ կքվեարկեն բոլոր խմբակցությունները

    2019թ. բյուջեին կողմ կքվեարկեն բոլոր խմբակցությունները

    ԱԺ լիագումար նիստում 2019թ. բյուջեի  քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում և տևեց ընդամենը մեկուկես օր։ Հարցերը շատ չէին, ավելի շատ ելույթներ ունեցան կառավարության ներկայացուցիչները, քան պատգամավորները։ Մանրամասն
  • Արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 ուժ

    Արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 ուժ

    Նոյեմբերի 14-ին 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինքգրանցման հայտեր են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

    Իշխանության ցուցակը. Առաջինը ԿԸՀ է բերվել ընտրությունների ֆավորիտ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը՝ վերջապես տալով պատասխանը հարցիթե կլինե՞նարդյոք այս ցուցակում ՀՀԿ-ի «ձայն բերող» դեմքերը՝ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը: Նրանց անունները ցուցակում չկանԱյս ցուցակում ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած միայն երկու անուն կաՇիրակ Թորոսյան ու Ֆելիքս ՑոլակյանՑուցակում նախկին ՀՀԿ-ական է նաև հայտնի ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանի որդի Առաքել Միրզոյանը:

    Մանրամասն