Մոնիտորինգ

  • Արտահերթ ընտրություններ. ով ով է

    Արտահերթ ընտրություններ. ով ով է

    2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Բայց ընտրություններին մասնակցող կուսակցությունների թիվն իրականում ավելի մեծ է.  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 18 կուսակցություններ: Մանրամասն
  • Լինելու ենք ժողովրդի ձայնը նոր խորհրդարանում. Լուսինե Հարոյան

    Լինելու ենք ժողովրդի ձայնը նոր խորհրդարանում. Լուսինե Հարոյան

    -Հետհեղափոխական կես տարվա Ձեր գնահատականը:

    -...Մենք առայժմ ձեռնպահ ենք մնում հեղափոխական կառավարության գործունեությանը կտրուկ գնահատականներ տալուց, քանի որ նախորդ համակարգն այնպես է խեղաթյուրել ամեն ինչ, բոլոր ոլորտները, որ համակարգային փոփոխություններ շատ արագ չեն կարող կատարվել: Մյուս կողմից՝ մեզ համար անհասկանալի է Փաշինյանի այն հայտարարությունը, թե ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվել են: Փաշինյանն ասում էր, որ Ընտրական նոր օրենսգիրք, Կուսակցությունների մասին նոր օրենք պետք է ընդունվի, օլիգարխները պետք է հեռու մնան քաղաքականությունից, բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ՝ օլիգարխը դարձավ սեփականատեր, ավելին՝նրա հետ հուշագիր ստորագրվեց: Հեղափոխության արժեքների ցանկացած խմբագրում մեզ համար ընդունելի չէ: Եթե ամփոփեմ, կարող եմ ասել, որ հետհեղափոխական Հայաստանն այժմ սպասողական վիճակում է:

    Մանրամասն
  • Կսմիթներ և սպառնալիք. մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

    Կսմիթներ և սպառնալիք. մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

    Արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ նոյեմբերի 26-ին մեկնարկած քարոզարշավի առաջին օրը թեժ անցավ՝ ուրվագծելով նախընտրական մենամարտի առայժմ 2 ձևաչափ՝ ՀՀԿ-«Իմ քայլը», «Իմ քայլը»-«Սասնա ծռեր»: Մանրամասն
  • Ես արտերկրից 2 աշխատանքային առաջարկ ունեմ, բայց չեմ գնալու. Ա. Աշոտյան

    Ես արտերկրից 2 աշխատանքային առաջարկ ունեմ, բայց չեմ գնալու. Ա. Աշոտյան

    -Ի՞նչ է անելու ՀՀԿ-ն, եթե չհայտնվի ԱԺ-ում։

    -Մենք այս ընտրություններին չենք գնում, որովհետև աշխատանքի տեղավորման խնդիր ունենք։ Ես արդեն արտերկրից ունեմ աշխատանքային երկու առաջարկ՝ շատ ավելի բարձր աշխատավարձով, բայց չեմ գնալու երկրից։

    -Ինչպես Գևորգ Կոստանյա՞նը։

    -Ինձ որևէ մեկի հետ պետք չէ համեմատել: Ես և իմ կուսակցությունը առաքելություն ունենք։ 

    Մանրամասն
  • Հեղափոխական կառավարության իներցիոն բյուջեն ընդունվեց

    Հեղափոխական կառավարության իներցիոն բյուջեն ընդունվեց

    Հանրապետական խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանի որ երկրին բյուջե է անհրաժեշտ։ Սակայն  քվեարկության ժամանակ խմբակցության մի քանի գործիչներ, որոնք ներկայացնում  են կուսակցության քաղաքական թևը, հայտարարեցին, որ դեմ են ֆինանսական գլխավոր փաստաթղթի ընդունմանը։ Մանրամասն