Մոնիտորինգ

  • Խորհրդարանում լինելու է «Սասնա ծռեր» խմբակցություն. Ս. Գրիգորյան

    Խորհրդարանում լինելու է «Սասնա ծռեր» խմբակցություն. Ս. Գրիգորյան

    Հարցազրույց «Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ստեփան Գրիգորյանի հետ


    -Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ավարտվեց. Ձեր գնահատմամբ այն ինչպե՞ս անցավ:

    -Նախոր քարոզարշավների համեմատ՝ դրական տարբերությունն ակնհայտ էր, կարելի էր ազատ քարոզարշավ անցկացնել, թեպետ Գյումրիում, Կոտայքում փող բաժանելու մասին ենք լսել: Մարդիկ հրաժարվում էին այդ մասին բացահայտ խոսել, և մենք ահազանգեցինք պատկան մարմիններին: Դատախազությունն արձագանքեց, և դա, կարծես, կանխարգելիչ եղավ:

    Մանրամասն
  • Հեղափոխությունից հետո մթնոլորտի փոփոխություն կա. Գ. Պետրոսյան

    Հեղափոխությունից հետո մթնոլորտի փոփոխություն կա. Գ. Պետրոսյան

    -Հետհեղափոխական կես տարվա Ձեր գնահատականը:

    -Ասել, թե ոչինչ չի արվել, կնշանակի չլինել օբյեկտիվ, բայց և չեմ կարող ասել, թե որևէ բնագավառում կա լուծված վիճակ։ Այսինքն՝ կա տեղաշարժ, մթնոլորտային օդի փոփոխություն, երբ մարդիկ մտածում են, որ վտանգված չէ բիզնես դնելը, և չկա անհավասար մրցակցություն։

    Մանրամասն
  • Հայաստանը պետք է դառնա ԵՄ լիիրավ անդամ՝ անկախ կառույցի ցանկությունից. Խ. Քոքոբելյան

    Հայաստանը պետք է դառնա ԵՄ լիիրավ անդամ՝ անկախ կառույցի ցանկությունից. Խ. Քոքոբելյան

    -Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների գործունեությունը հեղափոխությունից հետո:

    Քանի դեռ Հայաստանում նորմալ ապրելու տարրական պայմանները ապահովված չենվիճակը մտահոգող է։ Ես, սակայն, լիահույս եմոր թե՛ կառավարությունըթե՛ յուրաքանչյուրս առանձին կանենք ամեն ինչ, որ խնդիրները լուծվեն։ Մեր երկրում կա թյուրըմբռնում, թե ընդդիմությունը չարախոսելու համար է, մինչդեռ ընդդիմության հիմնական գործառույթը խնդիրներ ցույց տալն ու լուծումներ գտնելն է։

    Մանրամասն
  • Հետհեղափոխական ժամանակն անիմաստ ծախսվեց. Սուրեն Սահակյան

    Հետհեղափոխական ժամանակն անիմաստ ծախսվեց. Սուրեն Սահակյան

    -Ինչո՞ւ եք ձգտում լինել խորհրդարանում:

    -Ես մտածում էի՝ որպես հանրային գործիչ, հեղափոխությունը իմ վերջին հանգրվանն է, այսինքն՝ մտածում էի հեղափոխությունից հետո հավաքվել ու գնալ նստել տանը, զբաղվեմ ընտանիքով ու սիրելի գործով: Բայց հեղափոխությունից հետո զարգացումները ինձ համոզել են, որ դեռ անելիք կա: Հասկանում եմ, որ ամեն ինչ չի լինելու այնպես, ինչպես կուզեի: Ճանապարհը ես այլևս չեմ տեսնում փողոցում և կարծում եմ, որ ճիշտ ուղին խորհրդարան մտնելն է, որտեղ կլինի խնդիրները լուծելու օրակարգ: Դրա համար հիմնեցինք կուսակցություն ու մտանք ֆորմալ քաղաքական դաշտ:  Մանրամասն
  • Բրենդային գյուղատնտեսությունից մինչև 4-րդ սերնդի արդյունաբերական հեղափոխություն

    Բրենդային գյուղատնտեսությունից մինչև 4-րդ սերնդի արդյունաբերական հեղափոխություն

    Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում տնտեսական խոստումներն առավելապես ընդհանուր ձևակերպումներով են ամրագրվել` մենաշնորհների վերացում, ազատ տնտեսական մրցակցության, բիզնեսի և ներդրումների համար բարենպաստ դաշտի ապահովում, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացում, աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում: Նախընտրական ծրագրերում քիչ են չափելի նպատակներն և ժամկետները, ընդ որում՝ նպատակները հաճախ կրկնվում են: Մանրամասն