Մոնիտորինգ

  • Ավելի ուժեղ խորհրդարանական ընդդիմություն չի եղել. Հ. Իգիթյան

    Ավելի ուժեղ խորհրդարանական ընդդիմություն չի եղել. Հ. Իգիթյան

    որհրդարանական նախկին մեծամասնությունը պնդում էր, որ իրենք հաջողել են խորհրդարանական դիվանագիտության մեջ: Դուք, եթե ընդհանուր դիտարկենք, ի՞նչ ժառանգություն եք ստացել:

    -Հենց միայն իր լեգիտիմությամբ այսօրվա խորհրդարանը չի կարելի համեմատել նախորդի հետ: Նախորդ խորհրդարանից հանրությունը շատ քչերին էր ճանաչում, ավելին, նրանց դժվար էր խորհրդարանում տեսնել: Նախկինում մարդիկ միայն իրենց անձնական շահի համար էին գնում խորհրդարան: Այսօր, ես համոզված եմ, նման բան չկա: Ես վստահ եմ՝ մեր դաշինքում չկա մարդ, որը մտել է դաշինք իր անձնական շահը առաջ տանելու համար: 

    Մանրամասն
  • Մեզ սուպերվարչապետական համակարգ պետք չէ. Գ. Գորգիսյան

    Մեզ սուպերվարչապետական համակարգ պետք չէ. Գ. Գորգիսյան

    -Հայտարարում եք, որ եթե Ծառուկյանի թիկնապահ Էդիկ Բաբայանը ռեյտինգային ընտրակարգով չառաջադրվեր, ԲՀԿ-ի փոխարեն ձեր կուսակցությունը երկրորդ տեղում կլիներ. Իսկապե՞ս այդպես եք կարծում:

    -Հարցը անունը կամ մարդը չէ, հարցը երևույթն է: Ընտրապայքարը տոտալ ապաքաղաքական էր: Կարո՞ղ եք ասել, թե Գագիկ Ծառուկյանի թիկնապահին ինչու են այդքան ձայն տվել: Կան խոսակցություններ, որ տարբեր ազդեցություններ են եղել:

    Մանրամասն
  • Կառուցվածքի փոփոխություն կառավարության ձևավորումից առա՞ջ, թե՞ հետո

    Կառուցվածքի փոփոխություն կառավարության ձևավորումից առա՞ջ, թե՞ հետո

    ԱԺ առաջին նիստի օրակարգը սահմանված է ԱԺ կանոնակարգ-օրենքով․ լինելու է ԱԺ նախագահի, փոխնախագահների ընտրություն, ապա որոշվելու է մշտական հանձնաժողովների թիվը և փակ քվեարկությամբ ընտրվելու են հանձնաժողովների նախագահները։ Փոխնախագահներին ընտրելու են հանձնաժողովները՝ իրենց կազմիցհանձնաժողովի նիստում։ ԱԺ հանձնաժողովները կազմավորվում են Դոնթի բանաձևով։ Քննարկվում էր գործող 9-ի փոխարեն 10-11 մշտական հանձնաժողով ունենալու տարբերակը։ Լենա Նազարյանը հստակեցրեց, որ այս պահին կանգ են առել 10-ի վրա, բայց խմբակցությունում կա նաև առաջարկ՝ դրանք դարձնելու 11։ Մանրամասն
  • Լուսավոր և բարգավաճ մարտեր՝ ԱԺ 7-րդ գումարումից առաջ

    Լուսավոր և բարգավաճ մարտեր՝ ԱԺ 7-րդ գումարումից առաջ

    7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները դեռ չսկսած՝ նոր խորհրդարանի ոչ իշխանական ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, փոխհրաձգություն են սկսել: Ամեն ինչ սկսվել է Հանրային հեռուստաընկերության մեծ բանավեճից, որի ընթացքում ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հարցրել է՝ ինչո՞ւ է ձգտում մտնել Ազգային ժողով, եթե գործարար է ու կարող է հանգիստ զբաղվել գործարարությամբ: Մանրամասն
  • Նախարարությունների թիվը կկրճատվի, իսկ վարչապետի լիազորություննե՞րը

    Նախարարությունների թիվը կկրճատվի, իսկ վարչապետի լիազորություննե՞րը

    Հեղափոխությունից հետո` մայիսի 1-ին, վարչապետի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե սուպերվարչապետական համակարգն օրենսդրության առումով արդեն իսկ ստեղծված է։ Արդյո՞ք նախարարությունների թվի կրճատումից բացի՝ կառավարությունը կներկայացնի փոփոխություններ, որոնցով ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը կդառնան նախարարություններ, կամ, հօգուտ այլ ինստիտուտների, կկրճատվեն վարչապետի լիազորությունները, դեռ հայտնի չէ: Մանրամասն