Մոնիտորինգ

  • Հեղափոխությունը շարունակվում է. պատգամավորները մեկնաբանում են վարչապետին

    Հեղափոխությունը շարունակվում է. պատգամավորները մեկնաբանում են վարչապետին

    ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ քարոզարշավն ընթանում է անհավասար պայմաններումինքը երևանցուն ներկայացնում է խնդիրների լուծման ծրագրերբայց զուգահեռ հարթակում հեղափոխական կոչեր են հնչում։

    «Մենք պետք է հասկանանք՝ հեղափոխության երկրորդ մոբիլիզացիա՞ն ենք հայտարարում։ Եթե մենք Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածենք հեղափոխական երկրորդ գործընթացիապա ես ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ՝ ինձանից ավելի մեծ հեղափոխական՝ թե՛ դուխովթե՛խելքովշատ քիչ կարելի է գտնել։ Բայց ես հարգում եմ երևանցունորովհետև նա ուզում է տեսնել իր խնդիրները լուծված։ Եթե երևանցին կասիոր իրեն պետք են հեղափոխական կոչերմենք բոլորս հագնենք կամուֆլյաժները և այնպիսի հեղափոխական կոչեր անենքոր բոլոր հեղափոխականները զարմանան», - ասել էր Նաիրա Զոհրաբյանը։

    Մանրամասն
  • Չեմ կարծում, թե ամենակարևորը արտահերթ ընտրությունների անցկացումն է. Գևորգ Պետրոսյան

    Չեմ կարծում, թե ամենակարևորը արտահերթ ընտրությունների անցկացումն է. Գևորգ Պետրոսյան

    -Կառավարության ծրագրային կետերից մեկն էլ արտահերթ ընտրությունների անցկացումն է:

    -Չեմ կարծում, որ ամենակարևոր միջոցառումը արտահերթ ընտրությունների անցկացումն է: Ժողովրդի կենսամակարդակի բարձրացում չկա, կա ապրանքների թանկացում, արտահանման, ներկրման գործընթացներում կան բազմաթիվ բարդություններ: Այդ ընտրությունները նույնպես պետական բյուջեի հաշվին պետք է լինեն, իսկ պետական բյուջեն այսօր շատ ավելի կարևոր գերակայություններ ունի: Ինչու՞ պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել, երբ կա կառավարության հետ աշխատելու պատրաստակամություն և ոչ մի խոչընդոտ՝ կառավարության ճիշտ նախաձեռնություններն ընդունելու համար: Ով ասում է՝ խորհրդարանը լեգիտիմ չէ, թող հանձնի մանդատը և դուրս գա:  Մանրամասն
  • Ընտրական հանցագործությունները քրեականացնող օրենսդրական փաթեթն ընդունվեց

    Ընտրական հանցագործությունները քրեականացնող օրենսդրական փաթեթն ընդունվեց

    82 կողմ ձայնով, առանց դեմ ու ձեռնպահի, Ազգային ժողովը սեպտեմբերի 7-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ընտրական հանցագործությունների շրջանակն ընդլայնող և դրանց համար խիստ պատիժ սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Գլխադասային հանձնաժողովում և առաջին ընթերցմամբ քննարկելիս ՀՀԿ-ականները խստորեն քննադատել էին առաջարկվող փոփոխությունները, նախագծերը որակել իրավական տեսանկյունից թերի ու անկատար, բայց վերջնական փուլում հայտարարեցին, որ կառավարությունը բարձր պրոֆեսիոնալիզմ է դրսևորել, ընդունել իրենց բոլոր առաջարկությունները, ու ստացվել է «ճիշտ» փաստաթուղթ: Մանրամասն
  • Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական միավոր առայժմ չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

    Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական միավոր առայժմ չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

    Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բադասարյանի հետ:

    - Պարոն Բաղդասարյան, հունիսի 7-ին ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, որտեղ նշվում էր նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Ինչո՞ւ են ՀՀԿ-ականներն այսօր սպասվող ընտրություններին հակառակ հայտարարություններ անում:

    - ՀՀԿ խմբակցության ճնշող մեծամասնությունը դեմ է քվեարկել կառավարության ծրագրին:

    Մանրամասն
  • Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննարկել է կառավարության ներկայացրած՝ ընտրակեղծիքների համար սահմանված պատժամիջոցների խստացմանը վերաբերող նախագծերի փաթեթը: Այն քննարկելու և ընդունելու համար կառավարությունը սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել: Գործադիրն ակնկալում է, որ փոփոխությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբերի 23-ը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Մանրամասն