Մոնիտորինգ

  • Սահմանադրական փոփոխությունների շուրջ կոնսենսուսն անհրաժեշտ է. Լենա Նազարյան

    Սահմանադրական փոփոխությունների շուրջ կոնսենսուսն անհրաժեշտ է. Լենա Նազարյան

    -Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու գործընթացը ո՞ր փուլում է: 

    -Տեղեկություն չունեմ, որովհետև կառավարությունից պետք է գա այդ նախաձեռնությունը։ Մենք իրականում սյուռեալիստական ժամանակներում ենք ապրում, որովհետև ինչ է ստացվում՝ ԱԱԾ-ին գաղտնալսում են, ԱԺ-ում մեծամասնության ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյան ԵԽԽՎ-ում երկիրը ներկայացնում է որպես բռնապետություն, և մյուս աբսուրդ իրավիճակը՝ կառավարությունը, որը ձևավորվում է ԱԺ-ի կողմից, պետք է մտածի ձև՝ ԱԺ-ն լուծարելու։ Մանրամասն
  • Գևորգ Կոստանյանը միջամտություն չի տեսնում, բայց հանձնաժողովը կքննի

    Գևորգ Կոստանյանը միջամտություն չի տեսնում, բայց հանձնաժողովը կքննի

    Պատգամավորն ինքը, սակայն, հակված է կարծել, որ ձայնագրությամբ փաստվում է ոչ այնքան արդարադատության իրականացմանը միջամտելու, որքան քրեական գործով երկու պաշտոնյաների մտահոգված լինելու իրողությունը։

    «Ձայնագրության առերևույթ լսումը հանգեցնում է հետևյալ եզրակացության՝ ԱԱԾ պետը հետաքրքրվում է այդ գործի հիմնավորվածության և օրինականության փաստով։ Իմ կարծիքով՝ միջամտության մասին խոսք չկա։ Նույնը կարելի է ասել վարչապետի մասով»,-ասաց Կոստանյանը: Մանրամասն
  • Կա՞ մարդ, որ Փաշինյանի հրաժարականից հետո կուզի վարչապետ դառնալ

    Կա՞ մարդ, որ Փաշինյանի հրաժարականից հետո կուզի վարչապետ դառնալ

    Հարցազրույց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հետ:

    - Հեղափոխությանը հաջորդած առաջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունները իրատեսական էին թվում, իսկ այսօր, բացի ՀՀԿ-ից, այդ ընտրությունների անցկացումը, թվում է, ձեռնտու չէ նաև ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, քանի որ ՔՊ-ի վարկանիշի բարձրացումը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց վարկանիշի վրա: Ձեր կարծիքով՝ այս ամենի արդյունքում նվազե՞լ է արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականությունը:
     

    - Ոչ: Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, ԲՀԿ-ն մա՞րդ է առաջադրելու: Կամ կա՞ մարդ, որը կհամաձայնի Նիկոլ Փաշինյանից հետո լինել վարչապետի թեկնածու ու այս խորհրդարանում կառավարության ծրագիր ներկայացնլել: Մանրամասն
  • ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվեց. նախաձեռնողը ընդդիմադիր ՀՀԿ-ն է

    ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվեց. նախաձեռնողը ընդդիմադիր ՀՀԿ-ն է

    Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախաձեռնությամբ և իրավունքի ուժով առաջին անգամ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով: ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն` քննիչ հանձնաժողովը ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ ԱԺ-ի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողովին ներկայացնելու համար: Քննիչ հանձնաժողով ստեղծելու առիթը նախօրեին համացանցում տարածված ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցն էր: Մանրամասն
  • Գաղտնալսված հեռախոսազրույցից մինչև ԼՂ հակամարտություն. ԱԺ-կառավարություն հարցուպատասխան

    Գաղտնալսված հեռախոսազրույցից մինչև ԼՂ հակամարտություն. ԱԺ-կառավարություն հարցուպատասխան

    4-րդ նստաշրջանի ԱԺ-կառավարություն առաջին հարցուպատասխանի նախօրեին համացանցում հրապարակվել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցը, որում Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը քննարկում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառված խափանման միջոցին վերաբերող հարցեր: Ձայնագրության բովանդակությանը հանրապետական պատգամավորներն արձագանքել էին կոշտ գնահատականներով: Մանրամասն