Մոնիտորինգ

  • Հոկտեմբերի 2-ի շրջադարձը

    Հոկտեմբերի 2-ի շրջադարձը

    Հոկտեմբերի 2-ին ներքաղաքական զարգացումներն ընթացան անսպասելի սցենարով: Օրվա երկրորդ կեսին խորհրդարան եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հանդիպեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Հանդիպումից հետո հայտարարեց, որ դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետի այս հայտարարությունից հետո ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրվեց, իսկ վարչապետը ժողովրդին «հրավիրեց» Բաղրամյան պողոտա: Մանրամասն
  • Արտահերթ ընտրությունների պետք է գնալ ոչ թե էյֆորիկ, այլ հանգիստ քաղաքական մթնոլորտում

    Արտահերթ ընտրությունների պետք է գնալ ոչ թե էյֆորիկ, այլ հանգիստ քաղաքական մթնոլորտում

    - Դուք ասում եք, ընտրություններին երբեք նման բարձր արդյունք չեք ունեցել, ինչպես Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող դաշինքն ունեցավ Երևանի ավագանու ընտրություններում, բայց ՀՀԿ-ն երբեք չի ունեցել այն վստահությունը, որն այդ ուժը ունեցավ: Միշտ տիրապետող է եղել կարծիքը, թե դա հաջողվել է համատարած ընտրակեղծիքների միջոցով:

    - Երբ Փաշինյանը փետրվարին Հյուսիսային պողոտայում միտինգ կազմակերպեց, 1000-1500 մարդ էր հավաքվել: Մի քանի ամիս հետո արդեն այլ իրավիճակ էր: Այսինքն, յուրաքանչյուր քաղաքական ուժի վարկանիշ փոփոխական է: Դա վերաբերում է նաև նախագահներին՝ կարող է ընտրվել բարձր վարկանիշով և լեգիտիմությամբ, բայց 1-2 տարի հետո պատկերն այլ լինի: Լևոն Տեր-Պետրոսյանի բարձր վարկանիշն ու լեգիտիմությունն էլ ընտրությունից 1-2 տարի հետո կտրուկ ընկավ, բայց դա չէր նշանակում, որ 1 տարի անց պետք է նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ լինեն: Բոլոր երկրներում է այդպես: Դրա համար էլ ընտրությունների համար կոնկրետ մեխանիզմներ ու ժամանակներ են սահմանվում: Եթե շարժվենք ամեն մի քաղաքական ուժի ցանկությամբ, վեց ամիսը կամ տարին մեկ երկրում կարող է ընտրություն լինել: Մանրամասն
  • Քննիչ հանձնաժողովը կգործի դռնփակ, տեղեկություն տվողը կպատժվի

    Քննիչ հանձնաժողովը կգործի դռնփակ, տեղեկություն տվողը կպատժվի

    ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը առաջիկայում հրավիրվելու են քննիչ հանձնաժողով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել էր Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որտեղ նրանք խոսում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու, ինչպես նաև պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցով դատավորներից մեկից ստացած զանգի մասին: Գաղտնալսման հարցով հարուցվել է քրեական գործ: Քննիչ հանձնաժողով ստեղծելու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի, հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու հարցերը քննելու առաջարկով հանդես էր եկել ՀՀԿ խմբակցությունը: Մանրամասն
  • Թավշյա հեղափոխություն, փուլ 2-րդ. «Իմ քայլը» հաղթեց

    Թավշյա հեղափոխություն, փուլ 2-րդ. «Իմ քայլը» հաղթեց

    Ապրիլի 23-ին հեղափոխություն կատարած ուժը սեպտեմբերի 23-ին աննախադեպ հաղթանակ տարավ Երևանի ավագանու ընտրություններում. վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը ընտրություններում ստացել է ընդհանուր քվեների 81,06 տոկոսը: Երևանի 475 ընտրատեղամասերում քվեարկած 370 հազար 323 ընտրողներից 294 հազար 109-ը իր ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին:

    Ընտություններին մասնակցած մյուս 9 դաշինքներն ու կուսակցությունները միասին ստացել են 6 տոկոսից մի փոքր ավելի կամ 25.368 ձայն: Մասնակից ուժերից 1 տոկոսի շեմը հաղթահարել են երեք կուսակցություններ՝ ՀՅԴ՝ 1,62 տոկոս, ԵԾ՝ 1,39 տոկոս և ՕԵԿ՝ 1,09 տոկոս: «Երևանի հանրություն», «Երևանցիներ» դաշինքները, «Ժառանգություն», «Ռեֆորմիստներ», ԺՈՒԿ, «Հայք»> կուսակցությունները ստացել են շատ փոքրաթիվ ձայներ: Մանրամասն
  • Որևէ քաղաքական ուժ չի կարող իրեն նույնացնել ժողովրդի հետ. Սերգեյ Բագրատյան

    Որևէ քաղաքական ուժ չի կարող իրեն նույնացնել ժողովրդի հետ. Սերգեյ Բագրատյան

    -Ընտրարշավի ընթացքում Ձեր և իշխանական թեկնածուի «փոխհրաձգությունը» կարո՞ղ է պատճառ դառնալ, որ  վերանայեք Ձեր դիրքորոշումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում. ԲՀԿ-ի թեկնածուն նման մի ակնարկ արեց: 

    -Ընդհանրապես, քաղաքականությունը ունի դինամիզմ և զարգանում է, հարաբերություններն էլ զարգացում ունեն։ Մենք մեր քաղաքական գորրծընկերությանը հանձնառու ուժ ենք։ Բայց մենք ամեն հարաբերություն վերլուծում ենք փոխադարձության սկզբունքով։ Այսինքն՝ մենք ակնկալում ենք, որ կառավարության մեր հարգարժան գործընկերները պետք է համարժեք վերաբերմունք ունենան մեր քաղաքական ուժի նկատմամբ, որովհետև գործընկեր քաղաքական ուժ ենք։ Մանրամասն