Մոնիտորինգ

  • «Լքել» բայը ճիշտ եզրույթ չէ. Տաճատ Վարդապետյան

    «Լքել» բայը ճիշտ եզրույթ չէ. Տաճատ Վարդապետյան

    -Ստացվում է՝ Դուք լքո՞ւմ եք ՀՀԿ խմբակցությանը։

    -Ես Ձեր կարծիքը չեմ կիսում, որովհետև «լքել» բայը ինքնին բացասական նրբերանգներ ունի, ես արտահայտում եմ իմ քաղաքական կողմնորոշումը։ Ես չեմ անդամակցում որևէ կուսակցության, հարգանքով եմ վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին։ Դա իմ մոտեցումն է, իմ կարծիքն է, եթե այդ կարծիքը հայտնելը նշանակում է լքել, դա կարծում եմ, ճիշտ եզրույթ չէ։ Մանրամասն
  • Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պետք է ընդունվեն հոկտեմբերին

    Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պետք է ընդունվեն հոկտեմբերին

    Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է Ազգային ժողովը ձևավորել նվազագույնը 4 քաղաքական ուժից։ Գործող օրենսգրքով, անկախ անցողիկ շեմից, խորհրդարանը պետք է ձևավորվի առնվազն 3 քաղաքական ուժերից։ Կուսակցությունների և դաշինքների համար իջեցվելու է անցողիկ շեմը և գործող՝ 5 և 7 տոկոսի փոխարեն սահմանվելու է համապատասխանաբար 4 և 6 տոկոս։ Այս մասին հոկտեբերի 9-ին կառավարության նիստերի դահլիճում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ ասել է վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ Մանրամասն
  • ԱԺ կանոնակարգի փոփոխությունները մոտեցրին արտահերթ ընտրությունները

    ԱԺ կանոնակարգի փոփոխությունները մոտեցրին արտահերթ ընտրությունները

    Հարցազրույց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հետ:

    -Տիկին Նազարյան, բանակցություններն ընդհատվեցին ազգային համաձայնության կառավարության փլուզումով: Ի՞նչ եք անելու առաջիկայում:

    -Արտահերթ ընտրությունները խոչընդոտելու համար ԱԺ կանոնակարգ օրենքում արված լրացումը շուռ եկավ հեղինակած ուժերի դեմ, և մոտեցրեց ընտրությունների անցկացման ժամկետը: Նախագիծն այնպես հապշտապ ներկայացրին, որ բանակցությունների ընթացքում չհասցրեցինք ասել, որ դա անընդունելի է: Եթե մենք բանակցություններ ենք անցկացնում, որ արտահերթ ընտրությունների գործընթացը բոլորի համար հնարավորինս շահեկան լինի, ինչո՞ւ են ական դնում բանակցությունների տակ: Մանրամասն
  • Քաղաքական առաջին համաձայնությունը՝ արտահերթ ընտրությունների շուրջ

    Քաղաքական առաջին համաձայնությունը՝ արտահերթ ընտրությունների շուրջ

    Մեկ էջանոց փաստաթղթի 4 կետերից առաջինի համաձայն՝ Փաշինյանը և Ծառուկյանը համակարծիք են, որ այս տարի դեկտեմբերին երկրում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

    Հուշագրի հաջորդ կետով «Ծառուկյան» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: Նշվում է նաև, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որևէ նախաձեռնության:

    Հուշագրի երրորդ կետով կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:

    Մանրամասն
  • Իշխանությունը փակել էր Բաղրամյան պողոտան. գործադիրը պահանջում է օրենսդիդրի հրաժարականը

    Իշխանությունը փակել էր Բաղրամյան պողոտան. գործադիրը պահանջում է օրենսդիդրի հրաժարականը

    Հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ի հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, թե խմբակցության պատգամավորները ներկայացրել են որոշման նախագիծ Ազգային ժողովի դարպասները բացելու վերաբերյալ, որպեսզի ԱԺ-ի այգին, ինչպես Բաղրամյանը 26-ինը, բաց լինի հասարակության համար: Դրանից հազիվ-1-2 ժամ անց Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտա եկած բազմությունը, սակայն, այդ հարցը լուծեց առանց օրենքի՝ միանգամից ԱԺ-ի բակ մտնելով: Մանրամասն