Մոնիտորինգ

  • Ընտրական օրենսգրքի նախագիծը հանձնաժողովում ընդունվեց միաձայն

    Ընտրական օրենսգրքի նախագիծը հանձնաժողովում ընդունվեց միաձայն

    «Վենետիկի հանձնաժողովում լավ են տրամադրված Հայաստանում ընթացող ընտրական բարեփոխումների նկատմամբ, և մենք սպասում ենք դրական արձագանքներ»,- Parliamentmonitoring-ին Վենետիկից փոխանցել է կառավարությանն առընթեր Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Վենետիկի հանձնաժողովի նիստին ելույթ է ունեցել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: «Թույլ տվեք շատ հստակ արտահայտվելԱյսօր մեր Ազգային ժողովը չի ներկայացնում գրեթե ոչ մեկին», -ասել է Միրզոյանը: Նա ասել է, որ եթե խորհրդարանն ընդունի ԸՕ նախագիծը, դեկտեմբերի ընտրությունները կանցկացվեն նոր օրենսգրքով: Մանրամասն
  • ԱԺ-ն կարձակվի իրավունքի ուժով

    ԱԺ-ն կարձակվի իրավունքի ուժով

    Հայաստանի երրորդ հանրապետության օրենսդիր մարմինը չգրված օրենք ունի. Ազգային ժողովի նախագահներից ոչ մեկը խորհրդարանում չի ղեկավարում գումարման սկզբից մինչև վերջ: Դրա համար էլ գումարումները ընդամենը 6-ն են, իսկ ԱԺ նախագահները՝ 12-ը: Գումարումներից 4-ը ունեցել են 2-ական, 1-ը՝ 3, 1-ը՝ 1 ԱԺ նախագահ: ԱԺ նախագահների փոփոխությունը տարբեր պատճառներով է եղել. Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական, Հոկտեմբերի 27, կոալիցիայի մասնատում, նշանակում վարչապետի պաշտոնում և այլն:

    ԱԺ որևէ նախագահ պաշտոնը չի թողել խորհրդարանի արձակման պատճառով, ինչը սպասվում է 6-րդ գումարման Ազգային ժողովում մեկուկես տարի նախագահած Արա Բաբլոյանին: Ազգային ժողովի արձակումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը խորհրդարանական պատմության մեջ տեղի են ունենում առաջին անգան:

    Մանրամասն
  • Ազգային ժողովի վերջը՝ նոր փուլի սկիզբ

    Ազգային ժողովի վերջը՝ նոր փուլի սկիզբ

    Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրային հեռուստատեսությամբ և ասաց այն, ինչն սպասվում էր հոկտեմբերի 2-ից հետո. նա հրաժարվեց վարչապետի պաշտոնից՝ արտահերթ ընտրություններից հետո նորից վարչապետ դառնալու հեռանկարով:

    Փաշինյանը ներկայացրեց արտահերթ ընտրություններին հասնելու ճանապարհային քարտեզը. «Իմ հրաժարականից հետո հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրերի ընթացքում 2 անգամ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվում, ինչի բերումով Ազգային ժողովը արձակվում է, և հանրապետության նախագահի կողմից նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

    Մանրամասն
  • ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին. Մարգարիտ Եսայան

    ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին. Մարգարիտ Եսայան

    -Կոստանյանըոր բազմիցս քննադատել էր Փաշինյանինշատերին զարմացրեց՝ ասելովթե աջակցում է նրան ու պատրաստ է նրա կողքին կանգնել. նրա պահվածքը Ձեզ համար անսպասելի չէ՞ր:

    ործընկերոջս պահվածքը գնահատելն ազնիվ չեմ համարում, բայց ազնիվ չեմ համարում նաև, երբ մարդ աջակցելու հայտարարություն է անում՝ որոշակի որակումներ տալովԵս էլ ունեմ հարցեր, որ ինձ համար մութ մնացին: Կարելի է փոխել դիրքորոշում, բայց առանց չափազանցված գովեստի խոսքերի ու հիացական հայտարարությունների:

    Մանրամասն
  • Ընտրությունների անցկացումը դեկտեմբերին անխուսափելի է

    Ընտրությունների անցկացումը դեկտեմբերին անխուսափելի է

    Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիսՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է, թե՞ դեռ որոշում չի կայացրել:

    Որոշում որպես այդպիսին չունենքբայց դրական տրամադրվածություն ունենք:

    Ամենայն հավանականությամբ կմասնակցեք:

    Անշուշտ:

    Մանրամասն