Մոնիտորինգ
-
Հիմնից ու ԿԸՀ նախագահի շնորհավորանքից հետո բեմ բարձրացավ 103-ամյա Բավական տատիկը, որը դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցած ամենատարեց ընտրողն էր: Պատգամավորական առաջին մանդատը նա հանձնեց Գուրգեն Բաղդասարյանին՝ «Լուսավոր Հայաստան»-ից: Մանրամասն
-
Քաղաքական հանդիսություն՝ ազգային թատրոնում
Հունվարի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի է ունենալու քաղաքական հանդիսություն: Այստեղ պատգամավորի իրենց վկայականներն են ստանալու դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով պատգամավոր ընտրվածները: Սա այն դեպքն է, երբ շատ կարևոր չի լինելու, թե որքան գումար է ծախսվելու. տեղի ընտրությունը միայն բավական է՝ արձանագրելու համար, որ նոր իշխանությունը որոշել է հանդիսավորություն հաղորդել և հատուկ արարողություն դարձնել ընդամենը պատգամավորի վկայական ստանալու միջոցառումը: Մանրամասն -
Պետական համակարգը գերուռճացված է. Ա. Մանուկյան
-Մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքում են, թե վերակազմավորման պատճառով տուժելու է մշակույթը, սփյուռքահայերը դժգոհում են, թե չգիտեն՝ ում են դիմելու Սփյուռքի նախարարությունը փակելուց հետո: Կա՞ն այս հարցերի պատասխանները:
-Խոսքը վերաբերում է ոչ թե մշակույթի գործառույթների լուծարմանը, այլ խնդրի առավել արդյունավետ մատուցմանը: Մշակույթին կամ սփյուռքին առնչվող գործառույթները չեն կորում, պարզապես կառավարության կառուցվածքի օպտիմալացման կամ բարելավման համատեքստում դրանց արդյունավետությունը և հասցեականությունն են բարձրանում: Օրինակ, Մշակույթի նախարարության գործառույթով կարող են զբավել մշակույթի հարցերով զբաղվող ստորաբաժանումները:
Մանրամասն -
Նոր խորհրդարանի առաջին նիստը՝ հունվարի 14-ին
Առաջին նստաշրջանի օրակարգայնին առաջին հարցը հաշվիչ հանձնախմբի ձևավորումն է , ապա Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի 3 տեղակալների ընտրությունները, մշտական հանձնաժողովների ձևավորումը և դրանց նախագահների ընտրությունները: Օրենսդրությունը գործադիրին հնարավորություն է տալիս հենց առաջին նստաշրջանում՝ կառավարության ձևավորումից առաջ, քննարկման դնել կառավարության կառուցվածքում փոփոխություն առաջարկող նախագիծ: Մանրամասն -
ԱԺ 7-րդ գումարմանն ընդառաջ
2018թվականը ավարտում ենք երկու խորհրդարանով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովը արձակված է, 7-րդ գումարման Ազգային ժողովը դեռ չի ձևավորվել: Նոր խորհրդարանը կհամարվի ձևավորված՝ մանդատները պատգամավորներին բաշխելուց հետո, մինչ այդ Հայաստանում, փաստորեն, ունենք 132 ընտրված և 105 մանդատը դեռևս վայր չդրած պատգամավոր: Մանրամասն