«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն
2017թ. խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցել է որպես իշխող ՀՀԿ-ի գործընկեր ուժ: Փետրվարին ՀՅԴ-ն «Հանրապետականի» հետ քաղաքական համագործակցության համաձայնագիր էր ստորագրել և ստացելնախարարի 3 պորտֆել կառավարության կազմում: Ապրիլի 2-ի ընտրություններում ՀՅԴ-ն հավաքել է 103 048 ձայն, ինչի արդյունքում 6-րդ գումարման Ազգային ժողովում ստացել է 7 պատգամավորական մանդատ՝ 2-ով ավելի նախորդ գումարումից:
ԱԺ ՀՅԴ խմբակցության 7 պատգամավորից 4-ը ընտրվել է համապետական, 3-ը՝ ընտրատարածքային ցուցակներով՝ թիվ 11, թիվ 13 և թիվ 6 ընտրատարածքներից: Խմբակցության միակ կին պատգամավորը Արմենուհի Կյուրեղյանն է: Անկուսակցական են երկուսը՝ Արմեն Բաբայանը և Անդրանիկ Կարապետյանը: Խորհրդարանում ՀՅԴ-ն ունի մեկ պաշտոն` առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (Աղվան Վարդանյան):
ՀՅԴ խմբակցության ղեկավարը Արմեն Ռուստամյանն է, քատուղարը` Աղվան Վարդանյանը:
Քաղաքական անցյալ: Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական երեք ավանդական կուսակցություններից է: ՀՀ 1-ին գումարման Ազգային Ժողովում կուսակցությունը խմբակցություն չի ունեցել: 2-րդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունը կազմված է եղել 8 , 3-րդ գումարման ԱԺ-ում` 11, չորրորդում` 16, հինգերորդում՝ 5 պատգամավորից: ՀՅԴ-ն 4 անգամ մասնակցել է խորհրդարանում ձևավորված քաղաքական կոալիցիաներին, մեկ անգամ էլ` 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո, ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիային է միացել առանձին համագործակցության համաձայնագրով: Կոալիցիոն պայմանավորվածությունների համաձայն` համապատասխան պաշտոնների քվոտաներ է ունեցել ինչպես խորհրդարանում, այնպես էլ կառավարությունում:
Նստաշրջաններ
Անուն | Կողմ | Դեմ | Ձեռնապահ | Չի քվեարկել | Բացակա | Հարցեր | Ելույթներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|
Առաքելյան Ռուզաննա Հակոբի | 107 | 0 | 3 | 1 | 13 | 4 | 1 | |
Կարապետյան Անդրանիկ Կարապետի | 453 | 6 | 7 | 14 | 57 | 1 | 1 | |
Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի | 442 | 4 | 9 | 22 | 60 | 14 | 11 | |
Մանուկյան Ռոմիկ Շավարշի | 479 | 4 | 9 | 6 | 39 | 0 | 1 | |
Մանուկյան Սուրեն Սերժիկի | 447 | 5 | 8 | 23 | 53 | 0 | 0 | |
Ռուստամյան Արմեն Եզնակի | 372 | 3 | 8 | 12 | 142 | 0 | 10 | |
Սեյրանյան Սպարտակ Արմենակի | 99 | 0 | 3 | 6 | 1 | 0 | 1 |