Ծրագրի մասին

Կայքի մասին. ParliamentMonitoring.am կայքը ՀՀ ԱԺ գործունեության մասին տեղեկատվության այլընտրանքային աղբյուր է: Մենք հետևում ենք խորհրդարանի աշխատանքին և ներկայացնում ամփոփումներ լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և վիճակագրական տվյալների համադրմամբ:

Կազմակերպության մասին. Parliamentmonitoring.am կայքը «Մանդատ» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագիծն է` գործարկված «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում:

«Մանդատը» լրագրողական-փորձագիտական թիմ է, որը տարբեր նախաձեռնություններով փորձում է նպաստել խոսքի ազատության, բազմակարծության ամրապնդմանը Հայաստանում:

Ծրագրի մասին. «ԱԺ մոնիթորինգ» ծրագիրը սկսվել է 4-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության մեկնարկի հետ գրեթե միաժամանակ : 8 տարի մենք հետևում ենք ՀՀ Ազգային ժողովի աշխատանքին` դիտարկելով խորհրդարանը ձևավորած քաղաքական ուժերի գործունեությունը: Մեր նպատակն է պարզել, թե ինչպես են ԱԺ խմբակցություններն ու պատգամավորներն օգտագործում օրենսդրի իրենց մանդատը, որքանով են արդյունավետ և հետևողական իրենց գործունեության մեջ:

Նախորդ գումարման խորհրդարանի գործունեության ավարտին ԱԺ հնգամյա աշխատանքի արդյունքները ներկայացվել են ամփոփիչ զեկույցներով:

Կայքի քարտեզ

Կայքն ունի «Մոնիտորինգ» , «Հարցազրույց», «Տեսակետ» , «Մուլտիմեդիա», «Պատգամավորներ», «Խմբակցություններ», «Օրենսդրություն» բաժինները: Վերջին երեքը ներկայացնու մ են վիճակագրական տվյալներ և ունեն առանձին կառուցվածք կայքի համակարգում:

Parliamentmonitoring.am –ի վիճակագրական տվյալների օգնությամբ կարող եք տեղեկանալ, թե ինչպես են քվեարկել, քանի անգամ են բացակայել, ելույթ ունեցել կամ հարց տվել պատգամավորները, ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել: Վիճակագրությունը մշակվում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջում զետեղված հրապարակային տվյալների հիման վրա: Բոլոր տվյալները պաշտոնական աղբյուրից վերցվում և մշակվում են հատուկ այս նպատակով ստեղծված համակարգչային ծրագրի միջոցով

Վիճակագրության երեք բաժիննների ուղեցույց

«Պատգամավորներ» էջում 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին վերաբերող անհատական տեղեկություններ են, տվյալներ օրենսդրական նախաձեռնությունների, քվեարկությունների, բացակայությունների, հարցերի ու ելույթների վերաբերյալ:

Պատգամավորների բացակայությունների, հարցերի , ելույթների վիճակագրությունը կազմվում է միայն օրինագծերի քննարկումների և քվեարկությունների հիման վրա:

«Խմբակցություններ» էջը նեկայացնում է տվյալներ 6-րդ գումարման ԱԺ խմբակցությունների մասին ՝ համառոտ տեղեկանքներ, տվյալներ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների, քվեարկությունների, հարցերի ու ելույթների մասին

«Օրենսդրություն» բաժնում տվյալներ են 6-րդ գումարման ԱԺ-ում քվեարկված օրինագծերի մասին`ըստ ոլորտների, հեղինակների և քվեարկության արդյունքների: Օրինագծերը parliamentmonitoring.am-ի բազայում հավաքվում են կարճ -պայմանական և ամբողջական անվանումներով:

«Թեժ օրենքներ» բաժնում առանձնացված են համեմատաբար մեծ ռեզոնանս առաջացրած օրինագծերը:

Կայքն ունի նաև «Համեմատիր պատգամավորներին» և «Նամակ պատգամավորին» բաժինները: Առաջինի օգնությամբ կարող եք համեմատել 6-րդ գումարման պատգամավորներից ցանկացած երկուսի գործունեությունը՝ ըստ քվեարկության արդյունքների և քվերակություններին նմանության, երկրորդի միջոցով կարող եք ուղղել Ձեր հարցը օրենսդիր մամնի ներկայացուցիչներից յուրաքանչյուրին:

«ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագիրը իրականացնում է «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ն «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի աջակցությամբ:

Հասցե` Կորյունի 19 ա, 7-րդ հարկ

Հեռ.` +374 99 38 18 33

Էլ. փոստ՝ info@parliamentmonitoring.am